ԵԽԽՎ բյուրոն որոշել է չվերականգնել ԼՂ–ի հարցով ենթահանձնաժողովի գործունեությունը
ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի բյուրոն որոշել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի գործունեությունը մոտ ապագայում չի վերականգնվելու: ԵԽԽՎ նորընտիր նախագահ, ֆրանսիացի Ժան Կլոդ Մինյոնը ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հարցազրույց է տվել։
«Մենք այս հարցը պետք է կրկին քննարկենք մարտի 9-ին Փարիզում կայանալիք Բյուրոյի նիստում»,-ասել է ԵԽԽՎ նախագահը՝ չբացառելով, որ այդ ժամանակ էլ ենթահանձնաժողովի գործունեությունը չի վերկանգնվի, և ԼՂ–ի խնդրով կզբաղվի ԵԱՀԿ Մինսկի խումբը:
ԵԽԽՎ բյուրոն որոշել է չվերականգնել ԼՂ–ի հարցով ենթահանձնաժողովի գործունեությունը
ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի բյուրոն որոշել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի գործունեությունը մոտ ապագայում չի վերականգնվելու: ԵԽԽՎ նորընտիր նախագահ, ֆրանսիացի Ժան Կլոդ Մինյոնը ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հարցազրույց է տվել։ «Մենք այս հարցը պետք է կրկին քննարկենք մարտի 9-ին Փարիզում կայանալիք Բյուրոյի նիստում»,-ասել է ԵԽԽՎ նախագահը՝ չբացառելով, որ այդ ժամանակ էլ ենթահանձնաժողովի գործունեությունը չի վերկանգնվի, և ԼՂ–ի խնդրով կզբաղվի ԵԱՀԿ Մինսկի խումբը: