Փորձեցի պատկերացնել այսօրվա իշխանության հավաքական կերպարը։ Պատկերը, մեղմ ասած, հուսադրող չէր. ես կասեի՝ նույնիսկ սարսափեցնող էր։ Այսօրվա իշխանության հավաքական կերպարն ինձ ներկայացավ շատ ծանոթ մի մարդու դեմքով, շատ ծանոթ մի մարդու «շուշա» թրաշով, շատ ծանոթ մի մարդու ակնոցով և ժելեած մազերով, ներքուստ՝ հրեշավոր, բայց արտաքինից հրեշտակի թևերով և հանրությանը լուսապսակով ներկայացող։
Այսօրվա իշխանության հավաքական կերպարը շատ է սիրում խոսել Աստծո անունից («Քո տէր Աստծու անունը զուր տեղը չպիտի արտասանես, որովհետև Տէրը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում». Աստվածաշունչ, Ելից գիրք 20, 2-17, Երկրորդ օրենք 5, 6-21, Տաս պատվիրաններ), բայց բարեպաշտության շղարշի ներքո ինչ անաստված արարք ասես, որ չի անում։ Այսինքն, մենք գործ ունենք փարիսեցիության և դեմագոգիայի հետ։
Այսօրվա իշանության հավաքական կերպարը մի ձեռքին խաչ է բռնել ու այնքան է տրվել «աստվածապաշտության» իր «փիառին», որ աջ ու ձախ ամեն ինչ օրհնում է, նույնիսկ գյուղատնտեսական հողերը. իբրև թե ոչ թե իրենց անգրագետ քաղաքականության պատճառով է գյուղատնտեսության հերն անիծվել, այլ Աստծո բարեհաճության և նրա նկատմամբ հավատքի պակասի։ Իսկ մյուս ձեռքով այսօրվա իշխանության հավաքական կերպարը պարզապես քերթում է Հայաստանի բնակչության կաշին՝ անդունդի եզրին հասցնելով թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական ոլորտները, թե՛ արտաքին և թե՛ ներքին քաղաքականությունը։
Այսօրվա իշխանության հավաքական կերպարը, որ մի պահ իբրև թե դեմքով շրջրվել էր դեպի գյուղը, բայց կովի «բարեմասնություններից» վերև չբարձրացավ, շատ է սիրում ներկայանալ սովորական մահկանացուի կերպարով՝ իբրև թե մենք ձեզ, օ՜ նվաստներ, ընդունում ենք որպես հավասարը հավասարի։ Եվ այս մեծագոհության համատեքստում այսօրվա իշխանության չոքերը թուլանում են, երբ, օրինակ, մի ցուցահանդեսում տրակտոր է տեսնում և չի կարողանում դիմանալ դրա ղեկին նստելու գայթակղությանը։ Ճիշտ է, հետո վթարի է ենթարկվում, բայց դե մենք արդեն իսկ շնորհակալ պետք է լինենք, որ մարդիկ մեկ–մեկ իրենց Բենթլիներից իջնում են ու նստում մի այդպիսի անիծյալ «փոշեծծիչի» ղեկին։ Իմիջիայլոց, այս հարցում այսօրվա իշխանության հավաքական կերպարը մտահոգվելու տեղ ունի, որովհետև հարևան երկրի էքսցենտրիկ նախագահն արդեն իսկ հասցրել է «ես ձեզանից մեկն եմ» ծրագրի շրջանակներում առաջ անցնել և հեծանիվ ու ավտոբուս է քշել, ընդգծենք՝ առանց վթարի ենթարկվելու։ Ինչպես կասեր հայտնի «Տղամարդիկ» ֆիլմի հերոսը՝ մտածել է պետք։
Ու այսօրվա իշխանության այսպիսի հավաքական կերպարով էլ մենք գնում ենք ընտրությունների, և միայն այն միտքը, որ այս հավաքական կերպարն ուզում է վերարտադրվել ու է՛լ ավելի կատարելագործվել, ուղղակի սպառնում է երկրի անվտանգությանը։
Ի դեպ, այս պահին սեղանիս դրված է Գաբրել Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը» վեպը։ Հիանալի գործ, որը պատմում է սովորական մի բռնակալի մասին, և որը խորհուրդ կտամ կարդալ այսօրվա իշխանության հավաքական կերպարին. բավականին ծանոթ դեմքերի այնտեղ կհանդիպի։ Այդ գրքում մի այսպիսի ուշագրավ արտահայտություն կա. «Հրամաններ կան, որոնք կարո՛ղ են տրվել, բայց դրանք կատարելը հանցագործություն է»։–Շատ կուզենայի, որ առաջիկա ընտրությունները կեղծելու հանցագործ հրամանը ստացածները մի պահ մտածեին՝ այս ընտրությունների ժամանակ կարող են այնպիսի բեկումնային փոփոխություններ լինել, որ իրենք անպայման պատասխան տան իրենց այդ արարքի համար։
Արեգնազ Մանուկյան
Հ.Գ. 2012թ. խորհրդարանական ընտրությունները մի շատ հետաքրքիր յուրահատկություն էլ ունեն։ Այսօրվա իշխանության հավաքական կերպարը հակառակորդին հնարավոր և անհնար ձևերով ոչնչացնելու համար բացել է իր բոլոր խաղաքարտերը և գործի դրել հայտնի ու անհայտ, հին ու նորաթուխ բոլոր իր ականներին և ամեն օր դրանցից մեկին պայթեցնում է։ Իշխանություններն օգտագործում են վերջին շանսը՝ իրենց հետ տանելով նաև բոլոր ժամանակների հաճախորդներին ու ներբողագիրներին։ Չենք հասցնում գլուխներս թեքել, երբ հերթական գմփոցն ենք լսում։ Այս իրավիճակն ինձ հիշեցնում է «Շելկունչիկ» մուլտը, որտեղ երեքգլխանի մայր առնետի կատարածու ձագերը հերթով փռշտում և պայթում են։ «Ականապայթման» այդ հատվածը դիտե՛ք այստեղ։
Այսօրվա իշխանության հավաքական կերպարը