Եվրոպացի և հայ նկարիչ-մոդելավորողները ներկայացնում են միացյալ ծրագրի արդյունքները
Բրիտանական խորհրդի «Նորաձևության ճանապարհ» ծրագրի երկամյա ուղին անցած նկարիչ-մոդելավորողների 20 աշխատանքից բաղկացած նորարար հավաքածուն առաջինը կցուցադրվի Հայաստանում, այնուհետև` մասնակից եվրոպական երկրներում:
«Նորաձևության ճանապարհ» ծրագիրը համախբել է հինգ հայ և հինգ եվրոպացի նկարիչ-մոդելավորողների (Միացյալ Թագավորություն, Չեխիա, Դանիա, Գերմանիա, Ռումինիա): Եվրոպացի դիզայներները, այցելելով Հայաստան, տասնօրյա շրջագայության ընթացքում ծանոթացել են Հայաստանի մշակույթին, պատմությանը և ավանդույթներին, որից հետո արդեն հայ մասնակիցներն այցելել են գործընկերների երկրներ և ոգեշնչված միմյանց երկրների մշակույթով` համատեղ պատրաստել են հավաքածուն:
Հիմնական թեմա է ընտրվել ազգային ինքնությունը, սակայն հավաքածուների ստեղծմանը զուգահեռ մասնակիցներն անդրադարձել են նաև իրենց այցելած երկրների մշակութային ժառանգությանը և ավանդություններին: Իրենց հավաքածուն ստեղծելիս նկարիչ-մոդելավորողները վերցրել են տարրեր եկեղեցական հագուստներից և զարդարանքներից, փոխադրել են կրոնական ճարտարապետության հրաշագեղ ձևերը և վերագունավորել են իրենց երկինքը:
«Ցուցադրությունը բաց կլինի փետրվարի 2-ից մինչև 19-ը: Այնուհետև հավաքածուն կներկայացվի Հայաստանի երեք մարզերում` Շիրակ, Լոռի և Սյունիք: Տարվա ընթացքում հավաքածուն կցուցադրվի մասնակից եվրոպական հինգ երկրում: Հուսով ենք, հավաքածուն կբացահայտի տարբեր երկրների մշակութային առանձնահատկությունները և այն ամբողջությունը, որ ծնվում է, երբ միմյանց հետ աշխատում են այդ մշակույթների կրողները»,-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
Ցուցադրությունից բացի «Ցուցահանդեսի ձևավորում» թեմայով վարպետության դասընթաց է անցկացվել հայ ուսանողների և կուրատորների համար, որը վարել է «Նորաձևության ճանապարհ» ցուցահանդեսի կուրատոր Թոնի Չարալամբուսը: Ծրագրի շրջանակում փետրվարի 2-ին վարպետության դասընթաց կանցկացնեն նաև մասնակից նկարիչ-մոդելավորողները: Եվրոպացի դիզայներները Հայաստան են ժամանել Ավստրիական ավիաուղիների աջակցությամբ: