Քաղաքագետ. «Իրանի նկատմամբ ագրեսիայի դեպքում Ադրբեջանը հնարավոր է՝ գնա պատերազմական քայլերի»
Հայաստան–Ռուսաստան տեսակամուրջի ժամանակ հայ և ռուս քաղաքագետները քննարկել են տարածաշրջանային իրավիճակային հարցեր ու դրանց ազդեցությունը։
Երկու կողմի քաղաքագետների կարծիքով Իրանի դեմ պատերազմ սկսվելուց հետո առաջինը կտուժի Հայաստանը:
Նրանք համոզմունք են հայտնել, որ եթե Իրանում պատերազմ սկսվի, ապա Ադրբեջանը կփորձի օգտվել առիթից:
Քաղաքական կոնյուկտուրայի կենտրոնի գլխավոր տնօրեն, կասպիական համագործակցության ինստիտուտի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխիևը նշել է, որ խոշոր ռազմական գործողություններն Իրանի շուրջ անկայունություն կառաջացնեն հարևան բոլոր երկրներում:
–Այն կարող է տարածաշրջանի համար աղետալի լինել: Սակայն ամերիկացիները միայնակ նման քայլի չեն գնա: Նրանք հասկանում են, որ օպերացիայի հաջողությունը կախված է համագործակից երկրների քանակից: Իրանի նկատմամբ ագրեսիայի դեպքում Ադրբեջանը հնարավոր է՝ գնա պատերազմական քայլերի,–ընդգծել է նա:
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն էլ ասել է, որ Իրանի նկատմամբ ռազմական գործողություններն առաջին հերթին կանդրադառնան Հայաստանի վրա:
–Նախ՝ այն պատճառով, որ մենք հարևան երկրներ ենք, և սահմանը կփակվի: Այստեղ առաջ է գալիս նաև փախստականների խնդիրը: Ռազմական գործողությունների դեպքում Ադրբեջանը հնարավոր է՝ օգտվի իրավիճակից և ղարաբաղյան հարցը փորձի լուծել պատերազմի միջոցով: Մենք չպետք է թուլացնենք մեր դիրքերը,–ընդգծել է նա: