Նորիկ Սարգսյան. «15 օրվա ընթացքում 10 հազ խախտում է արձանագրվել»
ՀՀ ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանն այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտնել է, որ փետրվարի 1–ին հանրապետությունում արձանագրվել է մարմնական վնասվածքներով 4 ավտովթար, որոնց հետևանքով կա 6 վիրավոր։ Նրա գնահատականներով՝ եթե եղանակային պայմանները վատ են, վթարներն ավելի քիչ են, քանի որ վարորդներն ավելի ցածր արագություններով և ավելի զգույշ են վարում:
Անդրադառնալով 2012թ. հունվարի ավտովթարների քանակին՝ նա նշել է, որ դրանք նվազել են մեկով, իսկ վիրավորների թիվը՝ 16-ով:
Երևանի 10 բանուկ խաչմերուկներում տեղադրված տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի և 15 վայրում տեղադրված արագաչափ սարքերի շնորհիվ 15 օրվա ընթացքում 10 հազ խախտում է արձանագրվել, 8 921 որոշում է կայացվել և ուղարկվել քաղաքացիների հասցեներով, ինչպես նաև 1 808 իրավաբանական հարցում է ուղարկվել վարորդի անձը ճշտելու համար: Նա ընդգծել է, որ խախտումների մեջ մեծ թիվ են կազմում շքեղ ավտոմեքենաները՝ «գոլդ» համարանիշներով, իսկ 10-20%–ը բաժին է ընկնում տաքսիներին և երթուղայիններին։
Դիմելով այն հնարամիտ վարորդներին, որոնք տարբեր միջոցներով փորձում են տեսանկարահանող սարքերից թաքցնել ավտոպետհամարանիշները, Նորիկ Սարգսյանը զգուշացրել է՝ ոչ մի լաք կամ քսայուղ չի օգնի։