Համագործակցության համաձայնագիր ստորագրվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հետ
Ս.թ փետրվարի 2-ին համագործակցության համաձայնագիր ստորագրվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի և ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամի միջև:
ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամի «Աջակցություն բարձրագույն կրթությանը և երիտասարդական նորարարական նախաձեռնություններին» բաղադրիչի շրջանակում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հետ համատեղ կիրականացնի հետևյալ ծրագրերը.
- Բարձր առաջադիմությամբ մինչև 3 ուսանողների մագիստրոսական երկամյա կրթության հովանավորում Եվրոպական առաջատար համալսարաններից մեկումª ՔՐՈՆԻՄԵՏԻ բիզնես հետաքրքրությունների ոլորտների շրջանակում,
- Համալսարանի Ընդերքաբանության և մետալուրգիայի, Մեխանիկամեքենական, Մեքենաշինական և Էներգետիկայի ֆակուլտետների վճարովի հիմունքներով ընդունված մինչև 15 ուսանողի ուսման վարձի ֆինանսավորում,
- “ՔՐՈՆԻՄԵՏ” անվանական կրթաթոշակի սահմանում և տրամադրում` համալսարանի վերոհիշյալ ֆակուլտետների մինչև 5 լավագույն առաջադիմություն ցուցաբերող ուսանողների համար,
- Ուսանողների պրակտիկայի կազմակերպում` Հայաստանում գործող ՔՐՈՆԻՄԵՏԻ գործընկեր ձեռնարկություններում,
- Դասախոսական փոխանակման կարճաժամկետ ծրագրերի կազմակերպում և հովանավորում` Եվրոպական գործընկեր համալսրանների հետ,
- Ուսանողների փոխանակման կարճաժամկետ ծրագրերի կազմակերպում և հովանավորում` Եվրոպական գործընկեր համալսարանների հետ,
Համաձայնագրի շրջանակներում կողմերի փոխադարձ համաձայնությամբ կիրականացվեն նաև ոլորտային այլ ծրագրեր:
ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2011թ.-ի հունիսին, որի հիմնադիրն է ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ ԲԸ գերմանական ընկերությունը:
ՀՀ-ում «ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ ԲԸ»-ի ներկայացուցչություն