Լրահոս

11.05.2009 18:03


Թաթուլ Մանասերյան. «Ռուսաստանի Դաշնությունն ինքը խնդիրներ ունի»

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը ճապոնացի լրագրողների հետ հարցազրույցում ասել է, թե ԱՊՀ երկրների իր գործընկերների հետ անցնելու է շուկայական հարաբերությունների և հնարավոր է, որ խոստացված վարկերը չֆինանսավորվեն, քանի որ դրանք իրենց էլ են պետք։

-Կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնությունն ինքը խնդիրներ ունի, որոնք տնտեսության բնագավառում են, և անակնկալ չի լինի, եթե որոշ նախնական խոստումներ ամբողջությամբ չկատարվեն,- «7 օր» -ի հետ զրույցում Վ. Պուտինի հայտարարության առնչությամբ ասել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը և հավելել,-այնուամենայնիվ, կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը կստանա որոշակի շոշափելի վարկային միջոցներ, որոնք կօգտագործվեն համապատասխան ուղղություններով։

 

Այս խորագրի վերջին նյութերը