Դատարանը հանեց Հարթունյանի ընկերության դրամական միջոցների վրա դրված արգելանքը
«ՀՀ վարչական դատարանը փետրվարի 2-ի նիստի ընթացքում քննարկեց հայցի ապահովման միջոցը ձևափոխելու մասին միջնորդությունը, որ ներկայացրել է սփյուռքահայ ներդրող Սարո Հարթությանին պատկանող «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ՍՊ ընկերության փաստաբանը: Հայցի ապահովման կիրառումը պահանջել էր հարկային մարմինը, այն է` արգելանք դնել ընկերության դրամական միջոցների ու անշարժ գույքի վրա: Արդյունքում ընկերությունն ուղղակի կաթվածահար էր եղել. չէր կարողանում նոր գոյացող հարկերը վճարել, պայմանագրային և վարկային պարտավորությունները, կոմունալ վճարումներ կատարել, ընկերության աշխատակիցների աշխատավարձերը վճարել եւ այլն:
Իսկ օրեր առաջ ընկերությունը նաեւ հոսանքազրկվել էր, քանի որ կիրառված արգելանքի պատճառով չէր կարողացել վճարել էլէկտրաէներգիայի համար:
«Այս պրակտիկան բավականին տարածված է, քանի որ հարկային մարմինը հայցի ապահովման միջոցն օգտագործում է որպես պատժամիջոց եւ ոչ թե որպես ապագա դատական ակտի կատարման երաշխիք: Այսինքն` ստեղծում է անելանելի մի վիճակ, որպեսզի ստիպի վճարել վարչական ակտով կամ ստուգման ակտով սահմանված գումարը, որը ընկերությունը վիճարկում է դատարանում: Նշվածն ապացուցող բազմաթիվ օրինակներ գիտենք»,-նշեց ընկերության փաստաբան Գեւորգ Չաքմիշյանը:
Այսպիսով, ընկերությունը ներկայացրեց միջնորդություն` վերացնելու ընկերության դրամական միջոցների վրա դրված արգելանքը եւ թողնելու անշարժ գույքի արգելանքը, որը ապահովում կլինի հետագա դատական ակտի համար, եթե այն անբարենպաստ լինի ընկերության համար:
Դատարանին ներկայացվեց կոնկրետ հիմնավորումներ այն մասին, որ դրված արգելանքի պատճառով ընկերությունը մեծ վնասներ է կրում:
Այն, որ դատարանի կողմից վերջապես մի որոշում է կայացվել, որը կանխակալ չի եղել, զարմանալի էր նաեւ ընկերության տնօրեն Նարեկ Հարթունյանի համար. «Անկեղծ ասած առաջին անգամ է, որ ես զգացի, որ կա արդարություն, որ կա դատավոր, ով լսում է, ուշադրություն է դարձնում, ճիշտ հարցեր տալիս, եւ մեր հույսը, որ փոքրիկ էր, մի քիչ մեծացավ այսօր: Այսօր ինչ որ կատարվեց, մեզ հնարավորություն է տալիս, որն մենք մեր պարտականությունները կատարենք: Իսկ արգելանքը վնասում էր բոլորիս` եւ ընկերությանը, եւ նրա աշխատակիցներին»,-ասաց Ն. Հարթունյանը:
Հարթունյան ընտանիքի մամուլի պատասխանատու Մարիամ Մուղդուսյան»