ՕԵԿ–ը պաշտպանում է Հայաստանի նախագահի կողմից վարվող հավասարակշռված արտաքին քաղաքականությունը
«Վերադարձրեք հողերը՝ մենք կբացենք սահմանը»,- Հայաստանի իշխանություններին ուղղված Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այս հայտարարությունը մեկնաբանելու համար «7օր»-ը դիմել է ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանին։
Նա հիշեցրել է օրեր առաջ Եվրոպայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների արած հայտարարությունները՝ ասելով.
-Կարծում եմ՝ ցանկացած երկրում սահմանադրությամբ ամրագրված է, որ բանակցությունների մասին պաշտոնական հայտարարությունը բարձր մակարդակով հիմնականում հնչում է նախագահի շուրթերից, որի հետ կապված՝ բոլորս գիտենք, թե Գյուլն ինչ է ասել։ Մեր իշխնությունները կուրս են որդեգրել և տեր են իրենց սկզբունքներին։ Մեր երկրի նախագահը հստակ հայտարարել է, որ երկխոսությունը շարունակվում է առանց նախապայմանների։
Հ. Մարգարյանից փորձել ենք ճշտել՝ ՕԵԿ-ը կողմ կլինի՞, որ ԼՂ-ի կարգավորման հարցն ընդգրկվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փաթեթի մեջ։ Այս հարցին ի պատասխան՝ Հ. Մարգարյանն ասել է. «Պաշտպանում ենք Հայաստանի նախագահի դիրքորոշումը, նրա կողմից վարվող հավասարակշռված արտաքին քաղաքականությունը, որտեղ Ղարաբաղի հետ կապված նման հայտարարություններ երբևէ չեն եղել»։