Լրահոս

11.05.2009 17:53


Լսումներ Ազգային ժողովում

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր «Հայաստանում ֆինանսատնտեսական ճգնաժամը» և «ՀՀ տնտեսությունում փաստաթղթաշրջանառության  խնդիրները և դրանց կարգավորման ուղիները» թեմաներով լսումներ։

-Այս լսումները կարևոր են այն իմաստով, որ գլոբալ ֆինանսական ճգնաժամի պայմաններում սրանով ավելի կարևորվում է Ազգային ժողովի դերը։ Սա շատ կարևոր մեխանիզմ է. հարկային փաթեթն է մինչ մեծ օրակարգ մտնելը քննարկվում,- լսումների մասին ասել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։

Նա կարծիք է հայտնել, որ տնտեսությունը պետք է լինի հաշվառելի։

- Ամբողջ փաթեթը միտված է դրան,- ասել է Թ. Մանասերյանը։

-Խոշոր բիզնեսի նկատմամբ վերահսկողության մեծացմանն ինչպե՞ս եք վերաբերվում,-լրագրողների հարցին տնտեսագետը պատասխանել է.

-Շատ կարևոր քայլ է։ Եթե փոքր և միջին բիզնեսները հարկման դաշտում են և հաշվառելի են դառնում, ապա դրա կարիքն ավելի զգացվում է խոշոր բիզնեսի իմաստով։ Կարծում եմ,  ինչու չէ՝ նաև քաղաքական կամքի պայմաններում, կարելի է հասնել նրան, որ ամբողջ համակարգը դառնա հաշվառելի, ստվերային տնտեսությունը կրճատվի, ու դրանով կարողանանք պետական գանձարանը համալրել եկամուտներով։

Այս խորագրի վերջին նյութերը