Երեւանում, փետրվարի 13-ին, Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի կունենա չինական հատուկ համերգ Հայաստանում:
2012 թվականին Հայաստանում նշվում է հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, որի շրջանակներում համերգային ծրագրով Երեւան է ժամանելու Չինաստանի Լանճոյի համալսարանի երաժշտական խումբը:
Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտը ՀՀ-ում ՉԺՀ-ի դեսպանատան հետ համատեղ կազմակերպում է համերգ նրանց մասնակցությամբ:
Համերգի սկզբում ողջույնի խոսքով հանդես կգան ՉԺՀ-ի Լանճոյի համալսարանի ռեկտոր Ծինգ Թաոն, ԵՊԼՀ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանը եւ ՀՀ-ում ՉԺՀ-ի դեսպան Թիեն Չանչունը: Կլինեն հյուրեր ՀՀ-ում Չինաստանի դեսպանատնից, Չինաստանից, ներկայացուցիչներ տարբեր նախարարություններից եւ այլ հրավիրյալ հյուրեր:
Չինական հատուկ համերգ՝ Երևանում