«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր խոսել է իր կուսակցության՝ այլ ուժերի հետ համագործակցելու հնարավորության մասին։
Նա նշել է, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ համագործակցելու մասին վերջնական որոշում չկա. ամեն ինչ պարզ կդառնա մարտի 2-ին՝ «Ժառանգության» համագումարի ժամանակ։
Անդրադառնալով «Ժառանգության» և ՀՅԴ–ի համագործակցության հնարավորությանը՝ Ր. Հովհաննիսյանը նշել է, որ շատ հարցերում կուսակցությունները համագործացել ու համագործակցում են (օրինակ՝ 100%-անոց համամասնական ընտրակարգին անցում կատարելու համատեղ կոչը), և առաջիկա շրջանը ցույց կտա, թե որքանով կարելի է այդ համագործակցությունը խորացնել, բայց, այնուամենայնիվ, ըստ Հովհաննիսյանի դիտարկման, ՀՅԴ–ն կարծես թե առանձին ցուցակով է պատրաստվում գնալ ընտրությունների։
Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ իր կուսակցությունը փետրվարի 12–ին կայանալիք Հրազդանի քաղաքապետի ընտրություններում աջակցելու է ՀԱԿ–ի թեկնածու Սասուն Միքայելյանին։
Հրազդանի ընտրություններում «Ժառանգությունը» կպաշտպանի ՀԱԿ–ի թեկնածու Սասուն Միքայելյանին

7or.am