Շինարարական բիզնեսը, որը մի քանի տարի առաջ հատկապես Շիրակի մարզում տնտեսական բավական աշխուժություն էր առաջացրել, վերջին շրջանում հետևողականորեն անկում է ապրում: Բացի պետբյուջեով նախատեսված շինարարությունից՝ մասնավոր հատվածում այս առումով գրեթե լճացած վիճակ է: Ոլորտի հետ առնչություն ունեցողները նշում են, որ հիմնական պատճառներն են արտագաղթը, հարկային ծանր բեռը և բնակչության անվճարողունակությունը: Շիրակի մարզի շինարարական կազմակերպությունների նախագահ Արտաշես Սարգսյանը կարծիք է հայտնում, որ շինարարական բիզնեսում այլևս ներդրումներ չեն կատարվում, քանի որ պահանջարկի կտրուկ անկում է տեղի ունեցել.
–Խոսքը պետական բյուջեով նախատեսված ծրագրերի մասին չէ։ Շինարարական կազմակերպությունները կմիանային, մի հզոր ընկերություն կլիներ, և որպես հետևանք՝ կառուցապատում, բնակարանների վաճառք, աշխատատեղ: Ցավոք, չստացվեց, քանի որ մարզերում արտագաղթը չթողեց, որ բնակարանի արժեքն առաջանա։
Վերջինիս կարծիքով մարզում տնտեսական ակտիվությանը խթանելու համար հիմնարար քայլեր են հարկավոր, և կառավարությունը պետք է քայլեր մշակի մարզերում տնտեսական իրավիճակը բարելավելու համար, քանի որ գործարարներից շատերը ցանկություն չունեն մարզերում ներդրումներ անել։
–Բիզնեսը պետք է աշխատի, որ մարդը մնա, ներդրում անի: Այսօր ես հնարավորություններ ունեցող շատ ընկերներ ունեմ, զրույցների ժամանակ նշում են, որ ցանկություն չունեն ներդրում կատարելու, որովհետև իրենց բիզնեսը եկամուտ չի բերում,–նշել է Արտաշես Սարգսյանը:
Շիրակի մարզում շինարարական բիզնեսը ճգնաժամի մեջ է

Դերենիկ Մալխասյան
Գյումրի