Լրահոս

11.05.2009 18:17


Թբիլիսիում արդեն սկսվել են բանակցությունները Վրաստանի նախագահի և ընդդիմության առաջնորդների միջև

Մոսկվայի ժամանակով 15։54-ին բանակցություններ են սկսվել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու և ընդդիմադիր ուժերի ղեկավարների միջև։ Բանակցություններն ընթանում են Ներքին գործերի նախարարության նոր շենքում՝ փակ դռների ետևում։ Ինչպես տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը, Վրաստանի իշխանություններն ընդդիմությանն առաջարկել են երկիրը քաղաքական ճգնաժամից դուրս բերելու վերաբերյալ քննարկումներ սկսել։ Ընդդիմությունը, սակայն, հայտարարարել է, թե ելքը ներկայիս նախագահի հրաժարականն է և արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ անցկացնելը։ Սպասվում է, որ արտախորհրդարանական ընդդիմության հետ հանդիպումից հետո Միխայիլ Սահակաշվիլին կհանդիպի խորհրդարանական ընդդիմության հետ։

Այս խորագրի վերջին նյութերը