Լրահոս

11.05.2009 18:45


Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցիչը հերքել է Բաքվի նկրտումները

Մայիսի 10-ին Ֆրանսիայի Ալտեն-դե-Պալյու քաղաքի քաղաքապետարանում տեղի է ունեցել ղարաբաղյան և համանման հակամարտությունների կարգավորման համեմատական վերլուծությանը նվիրված համաժողով: Համաժողովին ներկա են եղել Ալտեն-դե-Պալյուի քաղաքապետը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Ալտեն քաղաքի բնակիչներ:

Համաժողովի ընթացքում Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը հանդես է եկել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ Ադրբեջանի դիրքորոշման մեկնաբանությամբ, հերքելով Բաքվի՝ ԼՂՀ հանդեպ պատմական, իրավական ու բարոյական նկրտումները:

 

Այս խորագրի վերջին նյութերը