Էդվարդ Նալբանդյանն ու Հիլարի Քլինթոնը հանգամանալից քննարկել են ԼՂ հիմնախնդիրը
Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 4-ին Մյունխենում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:
Հայաստանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև հաստատված բարձր մակարդակի բարեկամական գործընկերության, ինտենսիվ քաղաքական երկխոսության, պարբերական շփումների առնչությամբ և պատրաստակամություն հայտնել շարունակելու գործուն քայլերը փոխշահավետ համագործակցությունն առավել ամրապնդելու և խորացնելու ուղղությամբ:
Անդրադառնալով այս տարի նշվող երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների քսանամյակին՝ Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Այս հոբելյանական տարում կարելի է արձանագրել՝ համատեղ ջանքերով Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև գործընկերությունը գտնվում է հայ-ամերիկյան հարաբերությունների պատմության մեջ ամենաբարձր մակարդակի վրա»:
Հայաստանի և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման օրակարգում են եղել երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, տարբեր միջազգային կազմակերպությունների գործունեությանը, տնտեսական համագործակցության զարգացման և ընդլայնման հնարավորությունները, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների դրական ընթացքը, այս տարի կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև Սեուլում հաջորդ ամսին կայանալիք միջուկային գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում համագործակցությանը: Զրուցակիցները հանգամանալից քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Էդվարդ Նալբանդյանը կարևորեց ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը և իր ամերիկյան գործընկերոջը ներկայացրել հունվարի 23-ին Սոչիում տեղի ունեցած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների հանդիպման արդյունքները:
Ղարաբաղյան կարգավորման առումով պետքարտուղար Քլինթոնը վերահաստատել է ԱՄՆ դիրքորոշումն առ այն, որ հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով և նշել, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակելու է իր լիակատար աջակցությունը հակամարտության կողմերի միջև համաձայնությունների ձեռք բերմանը և հիմնախնդրի հանգուցալուծմանը:
Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 3-4-ը մասնակցել է Մյունխենի՝ անվտանգության հարցերով 48-րդ համաժողովին, որին ներկա էին շուրջ 70 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ՝ պետությունների ղեկավարներ, նախարարներ և բազմաթիվ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների, ընկերությունների ներկայացուցիչներ:
Էդվարդ Նալբանդյանն ու Հիլարի Քլինթոնը հանգամանալից քննարկել են ԼՂ հիմնախնդիրը
Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 4-ին Մյունխենում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:
Հայաստանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև հաստատված բարձր մակարդակի բարեկամական գործընկերության, ինտենսիվ քաղաքական երկխոսության, պարբերական շփումների առնչությամբ և պատրաստակամություն հայտնել շարունակելու գործուն քայլերը փոխշահավետ համագործակցությունն առավել ամրապնդելու և խորացնելու ուղղությամբ:
Անդրադառնալով այս տարի նշվող երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների քսանամյակին՝ Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Այս հոբելյանական տարում կարելի է արձանագրել՝ համատեղ ջանքերով Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև գործընկերությունը գտնվում է հայ-ամերիկյան հարաբերությունների պատմության մեջ ամենաբարձր մակարդակի վրա»:
Հայաստանի և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման օրակարգում են եղել երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, տարբեր միջազգային կազմակերպությունների գործունեությանը, տնտեսական համագործակցության զարգացման և ընդլայնման հնարավորությունները, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների դրական ընթացքը, այս տարի կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև Սեուլում հաջորդ ամսին կայանալիք միջուկային գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում համագործակցությանը:
Զրուցակիցները հանգամանալից քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Էդվարդ Նալբանդյանը կարևորեց ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը և իր ամերիկյան գործընկերոջը ներկայացրել հունվարի 23-ին Սոչիում տեղի ունեցած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների հանդիպման արդյունքները:
Ղարաբաղյան կարգավորման առումով պետքարտուղար Քլինթոնը վերահաստատել է ԱՄՆ դիրքորոշումն առ այն, որ հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով և նշել, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակելու է իր լիակատար աջակցությունը հակամարտության կողմերի միջև համաձայնությունների ձեռք բերմանը և հիմնախնդրի հանգուցալուծմանը:
Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 3-4-ը մասնակցել է Մյունխենի՝ անվտանգության հարցերով 48-րդ համաժողովին, որին ներկա էին շուրջ 70 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ՝ պետությունների ղեկավարներ, նախարարներ և բազմաթիվ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների, ընկերությունների ներկայացուցիչներ:
ԱԳՆ լրատվական ծառայություն