2004-2008թթ. ընթացքում հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող 216 և վերադաջված 123 ավտոմեքենաներ
Մայիսի 11-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանական լսումներ էր հրավիրել, որի առանցքում կառավարության հեղինակած՝ «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթն էր:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԴավիթՀարությունյանը նշել է, որ լսումների նպատակն է հստակ պատկերացումունենալ, թե ի՞նչ վարչական, օրենսդրական ու կազմակերպական քայլեր են անհրաժեշտ Հայաստան ներմուծվող հափշտակված տրանսպորտային միջոցների հարցում լավագույն լուծումներ գտնելու համար:
Հիմնական զեկուցողը՝ ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, ընդգծել է, որ հիմնական խնդիրներից մեկը հանրապետության տարածք հափշտակված մեքենաների ներմուծումը կանխելն է։
-Հաշվի առնելով, որ Հայաստանում, այնուամենայնիվ, այդպիսիք կան, և չի բացառվում, որ դեռ կլինեն, կարողանանք հնարավորինս որոշակիություն մտցնել այս ոլորտում և թե՛ իրավակիրառ մարմիններին, թե՛ քաղաքացիներին հնարավորություն տալ կանխատեսելի դարձնել այն իրավիճակը, երբ հափշտակված մեքենա է ներկրվում հանրապետության տարածք,-հայտարարել է արդարադատության նախարարը։
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Հունանյանը տեղեկացրել է, որ 2004-2008թթ. ընթացքում հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող 216 և վերադաջված 123 ավտոմեքենաներ:
-2004 թ. մարտի 31-ին ոստիկանության պետը և Մաքսային պետական կոմիտեի պետը ստորագրեցին մի հրաման, համաձայն որի մշակվեցին այդ ավտոմեքենաների մուտքը ՀՀ հնարավորինս կրճատելու մեխանիզմներ ։ Այդ հրամանի համաձայն՝ սահմանային կետերում բոլոր ավտոմեքենաները սկսեցին անխտիր ստուգվել, և հայտնաբերվում էին ինչպես վերադաջված, այնպես էլ հետախուզման մեջ գտնվող ավտոմեքենաներ։
Հ. Հունանյանի հաղորդմամբ՝ այդ հրամանի իրագործումից հետո երկիր ներմուծված նմանատիպ ավտոմեքենաների թիվը կտրուկ նվազել է։
Դավիթ Հարությունյանն ամփոփիչ ելույթում առաջարկել է գողացված մեքենան հաշվառել ու փաստաթղթերում նշել, որ այն վերադաջված է և թերություններ ունի։
2004-2008թթ. ընթացքում հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող 216 և վերադաջված 123 ավտոմեքենաներ
Մայիսի 11-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանական լսումներ էր հրավիրել, որի առանցքում կառավարության հեղինակած՝ «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթն էր:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նշել է, որ լսումների նպատակն է հստակ պատկերացումունենալ, թե ի՞նչ վարչական, օրենսդրական ու կազմակերպական քայլեր են անհրաժեշտ Հայաստան ներմուծվող հափշտակված տրանսպորտային միջոցների հարցում լավագույն լուծումներ գտնելու համար: