«ՖԱԹՀ»–ն ու «ՀԱՄԱՍ»–ը Պաղեստինում Աբասի գլխավորությամբ միասնական կառավարություն են ձևավորել
Պաղեստինի հակադիր «ՖԱԹՀ» և «ՀԱՄԱՍ» շարժումների ներկայացուցիչներն այսօր պայմանավորվել են Արևմտյան ափի և Գազայի հատվածի տարածքներում «ՖԱԹՀ»–ի առաջնորդ Մահմուդ Աբասի գլխավորությամբ միասնական կառավարություն ձևավորելու մասին։ Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը։
Պաղեստինի «ՖԱԹՀ» և «ՀԱՄԱՍ» շարժումները չորս տարվա թշնամությունից հետո 2011թ. մայիսի 4–ին Կահիրեում միջկառավարական հաշտեցման համաձայնագիր են ստորագրել։ Խմբավորումները պայմանավորվել են, անկախ թեկնածուներից, ձևավորել միասնական կառավարություն, մեկ տարի անց Պաղեստինում անցկացնել համընդհանուր ընտրություններ և Արևմտյան ափի ու Գազայի հատվածի բանտերից ազատ արձակել քաղբանտարկյալներին։

Աբասը վարչապետի պաշտոնում կփոխարինի Սալամ Ֆայադին։