Լրահոս

06.02.2012 15:00


«Հայ երիտասարդները հանուն Մարդու իրավունքների» լուսանկարների ցուցահանդես ՄԱԿ-ի գրասենյակում

Երիտասարդ ակտիվիստներն այսօր կիսեցին իրենց նորարար տեսակետները մարդու իրավունքների վերաբերյալ ՙՀայ երիտասարդները հանուն Մարդու իրավունքների՚ լուսանկարների ցուցահանդեսի ժամանակ: Ցուցահանդեսի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ և խթանել երիտասարդների ակտիվությունը: Այն բացվեց այսօր ՄԱԿ-ի գրասենյակում: 

Ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցում է ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը, իսկ այն կազմակերպվում է ՙԻնտեգրում՚ երիտասարդական ՀԿ-ի կողմից իրականացված մարդու իրավունքների ծրագրի շրջանակներում: 

Ծրագրի կազմակերպմանն աջակցել են Նիդերլանդների Թագավորության դեսպանատան սոցիալական վերափոխման ծրագիրը և ABA/CEELI Հայաստանը:

Ցուցահանդեսը լրացնում է երկրի ջանքերը, որոնք ուղղված են երիտասարդներին հասարակական կյանք ավելի շատ ներգրավելուն և մարդու իրավունքներին, դրանց խթանմանն ու պաշտպանությանն ուղղված նրանց գիտելիքները հարստացնելուն: 

Նկարները արվել են հայ երիտասարդների կողմից, ովքեր փորձել են ցույց տալ մարդու իրավունքների գաղափարն իրենց կյանքի առօրյա անկյուններից: Նկարները պատկերում են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդվածները:  

Մարիա Դոցենկոն, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչն ասաց. «Մարդու իրավունքների կարևորությունն ավելի ու ավելի շատ է ընդգծվում վերջին տարիներին: Ամբողջ աշխարհում մարդիկ պահանջում են արդարություն, արժանապատվություն, հավասարություն, մասնակցություն` Համընդհանուր հռչակագրում ամրագրված իրավունքները:  ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունն աջակցում է կառավարության և քաղաքացիական հասարակության ջանքերը` ուղղված մարդու իրավունքների վերաբերյալ հանրության ըմբռնման ու հարգանքի խթանմանը»։

Այս խորագրի վերջին նյութերը