Լրահոս

06.02.2012 16:00


Հոգեբան. «Թմրամոլությունը կարելի է կանխարգելել պետական մակարդակի քարոզչություն իրականացնելով»

Հոգեբան. «Թմրամոլությունը կարելի է կանխարգելել պետական մակարդակի քարոզչություն իրականացնելով»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հոգեբան Սամվել Խուդոյանն անդրադառնալով թմրամոլության հիմնախնդրին՝ ասել է, թե այն ամենակործանարար կախվածությունն է և գնալով ավելանում է։

–Տպավորություն կա, որ թմրամոլությունը չի բուժվում, բայց կան հազարավոր մարդիկ, որ կախվածությունից դուրս են եկել։ Թմրամոլները հաճախ մի կախվածությունից անցնում են մյուսին։

Ըստ Սամվել Խուդոյանի՝ թմրամոլ դառնալու հիմնական պատճառն այն է, որ մարդու համար կյանքն անիմաստ է թվում։

Հոգեբանը պնդել է, որ թմրամոլ դառնալու ռիսկային գոտում են դեռահասները։

–Թմրամոլությունը կարելի է կանխարգելել պետական մակարդակի քարոզչություն իրականացնելով։ Օրինակ՝ Եվրոպայում ծխողները համարվում են երկրորդ, երրորդ սորտի մարդ,–ասել է Սամվել Խուդոյանը։

Նա նաև նշել է, որ Հայաստանում հիմնականում հոգեբանական կուրս անցած երիտասարդները հրաժարվում են խաղամոլությունից և այլևս երբեք չեն խաղում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը