Լրահոս

11.05.2009 19:28


ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանի պատասխանը «Արմինֆո» գործակալության հարցին

Հարց. - Հայտարարություններ են հնչում, որ Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքներից զորքերի դուրսբերման հարցը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունները:

Պատասխան. - Ս.թ. մայիսի 7-ին Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կայացած հանդիպմանը տարածքներից դուրս գալու հարց ընդհանրապես չի քննարկվել: Քննարկումները հիմնականում ընթացել են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ, և դա բնական է, քանի որ դա արցախյան հիմնախնդրի կարգավորման կենտրոնական հարցն է:

Այս խորագրի վերջին նյութերը