Նախագահական նստավայրից կառավարվող «ընդդիմադիր» լրատվամիջոցներն ուրախանում ու ձեռքներն են շփում, երբ Վովա Գասպարյանի տեսակի ոստիկանապետը ԲՀԿ–ի դեմ արշավներ է կազմակերպում։ Ծառուկյանի թիմակիցներից ոմանց գրպանն են բան գցում, ոմանց «գլխին են սարքում», իսկ ոմանց էլ անկապ կանչում են «քաղմաս» ու ժամերով պահելուց հետո բաց թողնում։
Սերժատուները թամաշա են անում, երբ նույն Վովան «պեպելնիցայություն» է անում Արարատի մարզում ու տեղական նշանակության ԱԽՔիկ սարքում ԲՀԿ կառույցի նախկին ղեկավարին՝ իրականացնելով «դավաճանություն պաշտոնի դիմաց» արթուրբաղդասարյանավայել գործարք։
Իբր թե լևոնական լրատվամիջոցները «կայֆ» են ստանում Վովայի արածներից, քանի որ նրա գործողությունները լուսաբանելն ու հակաբարգավաճական «մուտիլովկան» տարածելը լավ վարձատրվում է։
Եվ ահա, Վովան եկավ նաև լրատվամիջոցների «բակը», և բոլորը հասկացան, որ իշխանական պատվերը «խիարի» պես բան է. մի օր կարող ես հիանալ Վովայով, իսկ հաջորդ օրը Վովան կարող է «հիացնել» քեզ...
ՀԺ–ի լրագրող Հայկ Գևորգյանի ձերբակալման անհեթեթ պատմությունը ցույց է տալիս, որ անգամ լրագրողական շրջանում բարի համբավ ունեցող մարդն ապահովագրված չէ վովայական «նայեզդներից», ուր մնաց՝ հաստիքային «սերժատուները» հանգիստ կյանք ունենան։ Այսօր ծախու գրչակներին վարձատրում են, իսկ վաղը ձեռքներից վերցնելու են տվածները, եթե հաջողացնեն «վերարտադրություն» օպերացիան։
Դե թող հիմա լավ մտածեն «սերժատուները», երբ փեսայական «զակազներ» են անում ու փորձում «պեպելնիցայից» «կանֆետկա» սարքել՝ գրելով, թե շոումեն Վովան ոստիկանությանը ձեռառնոցիի առարկա է սարքել, հետևաբար լավն է։ Լավն է՝ կերեք։
Վովան և սերժատու լրատվամիջոցները

Կարեն Հակոբջանյան