Իվանիշվիլի. «Մենք կգանք իշխանության, և մեզ հարկավոր կլինի խոսել Ռուսաստանի իշխանությունների հետ»
Ընդդիմադիր վրաց միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին «Ասավալ–դասավալի» թերթին տված հարցազրույցում նշել է, որ Վրաստանը պետք է շփվի Ռուսաստանի հետ. նրանք պետք է բանակցությունների սեղանի շուրջ նստեն ամեն դեպքում.
–Ես դրա մասին ասել եմ ամերիկյան դեսպան Ջոն Բասին և կկրկնեմ ևս մեկ անգամ, որ մենք կգանք իշխանության, և մեզ հարկավոր կլինի խոսել Ռուսաստանի հետ։
Նշելով, որ նա նույնպես կիսում է այն տեսակետը, որ Ռուսաստանն օկուպացրել է Հարավային Օսիան և Աբխազիան, Իվանիշվիլին շեշտել է, որ «նպատակահարմար չի համարում ամեն վայրկյան խոսել դրա մասին»։
Իվանիշվիլին ընդգծել է նաև Վրաստանի համար ռուսական շուկայի կարևորությունը։ Բացի այդ, չպետք է մոռանալ, որ Ռուսաստանում ապրում և աշխատում է ավելի քան մեկ մլն վրացի։