ԱԺ–ում այսօր տեղի ունեցած քվեարկությունը, իսկ ավելի ճիշտ՝ կառավարության ներկայացրած օրինագծի տապալումը հունից հանեց Սամվել Նիկոյանին, ում վրա է դրված այս մի քանի ամիսը խորհրդարանի նիստերի ժամանակ «պատվիրված թամադայություն» անելու և կեղծիքներով օրինագծեր անցկացնելու պարտականությունը։ Կառավարության ներկայացրած օրինագծի տապալումը լրջորեն հարվածեց ԱԺ նախագահի դատարկ աթոռն իրենով լցրած խոսնակի «ռեպուտացիային» և դա էր պատճառը, որ աննկուն «ցեղակրոնվածը» ԱԺ միկրոֆոնից պոկ չէր գալիս. իրեն ցույց տալու և ԲՀԿ–ի դեմ խոսելու միջոցով հարկավորներին քծնելու առիթ էր ստեղծվել։
Արձանագրենք, որ այս ԱԺ–ի վերջին նստաշրջանի առաջին իսկ նիստում անհաջողության մատնվելով՝ Նիկոյանը հերթական անգամ ցույց տվեց, որ իր քարտուղարուհուց և մի քանի ՀՀԿ–ական (ՕԵԿ–ի մասին իմաստ չունի խոսելը) երեսփոխանից բացի իրեն լուրջ ընդունող չկա։
Դատելով Ս.Նիկոյանի պահվածքից ու գործունեությունից՝ նա ընդամենը «աչոկներ» է հավաքում «վերևների» մոտ՝ ՀՀԿ համամասնական ցուցակում իր տեղն ապահովելու «ազգային–ազատագրական» նպատակով։ Կարծում ենք, որ «բարձր» ղեկավարությունը կգնահատի հանգամանքների բերումով և սեփական անդեմությամբ պայմանավորված խոսնակի պաշտոնին հասած Նիկոյանի ջանքերն ու ծառայելու բնատուր հատկությունը, և այնպես չի լինի, որ մի օրինագծի տապալման պատճառով նա դուրս կմնա ՀՀԿ պատգամավորացուների ցուցակի անվճար հատվածից։
Եթե Նիկոյանի նպատակը կրկին պատգամավոր դառնալն է (իսկ այլ նպատակ նա հազիվ թե ունենա և դժվար թե մտածի, որ «ֆորտունան» իրեն կրկին ԱԺ աթոռին կնստեցնի), ապա նրան խորհուրդ կտայինք շատ չմտահոգվել Տիգրան Սարգսյանի անձնական շահերին առնչվող օրինագծի չընդունման պատճառով ու անիմաստ «վիպենդրիոշ» չլինել, քանզի իր նմանները միշտ պետք կգան Սերժ Սարգսյանին։ Այլ հարց է, որ Սերժ Սարգսյա՛նը կարող է պետք չգալ ընտրողներին։ Ահա այս առումով է, որ Նիկոյանին ու իր շեֆերին տխուր հեռանկար է սպասվում։
Իշխանության կամակատարը
ԱԺ–ում այսօր տեղի ունեցած քվեարկությունը, իսկ ավելի ճիշտ՝ կառավարության ներկայացրած օրինագծի տապալումը հունից հանեց Սամվել Նիկոյանին, ում վրա է դրված այս մի քանի ամիսը խորհրդարանի նիստերի ժամանակ «պատվիրված թամադայություն» անելու և կեղծիքներով օրինագծեր անցկացնելու պարտականությունը։ Կառավարության ներկայացրած օրինագծի տապալումը լրջորեն հարվածեց ԱԺ նախագահի դատարկ աթոռն իրենով լցրած խոսնակի «ռեպուտացիային» և դա էր պատճառը, որ աննկուն «ցեղակրոնվածը» ԱԺ միկրոֆոնից պոկ չէր գալիս. իրեն ցույց տալու և ԲՀԿ–ի դեմ խոսելու միջոցով հարկավորներին քծնելու առիթ էր ստեղծվել։
Արձանագրենք, որ այս ԱԺ–ի վերջին նստաշրջանի առաջին իսկ նիստում անհաջողության մատնվելով՝ Նիկոյանը հերթական անգամ ցույց տվեց, որ իր քարտուղարուհուց և մի քանի ՀՀԿ–ական (ՕԵԿ–ի մասին իմաստ չունի խոսելը) երեսփոխանից բացի իրեն լուրջ ընդունող չկա։
Դատելով Ս. Նիկոյանի պահվածքից ու գործունեությունից՝ նա ընդամենը «աչոկներ» է հավաքում «վերևների» մոտ՝ ՀՀԿ համամասնական ցուցակում իր տեղն ապահովելու «ազգային–ազատագրական» նպատակով։ Կարծում ենք, որ «բարձր» ղեկավարությունը կգնահատի հանգամանքների բերումով և սեփական անդեմությամբ պայմանավորված խոսնակի պաշտոնին հասած Նիկոյանի ջանքերն ու ծառայելու բնատուր հատկությունը, և այնպես չի լինի, որ մի օրինագծի տապալման պատճառով նա դուրս կմնա ՀՀԿ պատգամավորացուների ցուցակի անվճար հատվածից։

Արման Սահակյան