1936թ. հետո առաջին անգամ Խաղաղության նոբելյան մրցանակը տիրոջը հանձնել չի հաջողվել
Խաղաղության նոբելյան մրցանակի հանձնման կոմիտեի նախագահը հաստատել է, որ այս տարվա դափնեկիր Լյու Սյաոբոն՝ բանտում գտնվող չինացի այլախոհը, չի կարող այն ստանալ, և նրա փոխարեն ոչ ոք դա անել չի կարող. Լյուի կինն էլ տնային կալանքի է ենթարկվել։
Տուրբյորն Յագլանդն ասել է, թե մրցանակը կպահեն այնքան ժամանակ, մինչև Լյուն կամ նրա հարազատներից որևէ մեկը կկարողանա այն վերցնել։
Սա 1936թ. հետո առաջին դեպքը կլինի, երբ շնորհված նոբելյան մրցանակը ոչ ոքի չի հանձնվել։
Յագլանդը նաև հաստատեց, որ Նորվեգիայում Չինաստանի դեսպանը նամակ է ուղարկել Օսլոյում հավատարմագրված մյուս դիվանագետներին՝ նրանց զգուշացնելով չմասնակցել արարողությանը։