Այսօր հայ հասարակական–մշակութային գործիչ Մխիթար Սեբաստացու ծննդյան օրն է
Այսօր հայ հասարակական–մշակութային և եկեղեցական գործիչ, Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու ծննդյան օրն է։
Նա ծնվել է 1676թ. Սեբաստիայում։
Մխիթար (իսկական անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում: 1701թ. Կոստանդնուպոլսում միաբանություն է հիմնադրել: 1712թ. Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում: Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ, 1717-ին Վենետիկի ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը: Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ:
Սբ. Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր: Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան: Դեռ կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով:
Մխիթար Սեբաստացին աշխարհաբարի քերականության առաջին դասագրքի՝ «Դուռն քերականության աշխարհաբար լեզվին հայոց»-ի հեղինակն է: Արժեքավոր է նաև նրա «Քերականություն գրաբար լեզվի հայկազյան սեռի» (1730թ.) երկը, որտեղ քննել է գրաբարի ձևաբանությունը, շարահյուսությունը, սահմանել կանոններ, անդրադարձել ուղղագրության և այլ հարցերի: Սեբաստացու անունով Երևանում կոչվել է կրթահամալիր:
Նա վախճանվել է 1749թ. ապրիլի 27-ին Վենետիկի Սուրբ Ղազար կղզում:
Այսօր հայ հասարակական–մշակութային գործիչ Մխիթար Սեբաստացու ծննդյան օրն է
Այսօր հայ հասարակական–մշակութային և եկեղեցական գործիչ, Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու ծննդյան օրն է։
Նա ծնվել է 1676թ. Սեբաստիայում։
Մխիթար (իսկական անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում:
1701թ. Կոստանդնուպոլսում միաբանություն է հիմնադրել:
1712թ. Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում: Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ, 1717-ին Վենետիկի ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը: Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ: