Լրահոս

07.02.2012 11:25


ՀՊԱԿ. «Իշխանության յուրացման և ՀՀԿ-անների կողմից պառլամենատական անհանդուրժելի պահվածքի մասին»

ՀՊԱԿ. «Իշխանության յուրացման և ՀՀԿ-անների կողմից պառլամենատական անհանդուրժելի պահվածքի մասին»

ԵԽ, ԵՄ,ԵԱՀԿ  հայաստանյան  գրասենյակներին,

ԵԽ և  ԵՄ  անդամ-երկրների դեսպանատներին

ԵԽԽՎ  մոնիտորինգի հանձնաժողովին,

ԵԽԽՎ  և եվրոպառլամենտի  պատգամավորներին

Պատճենը՝ ՀՀ  Նախագահին

     Երեկ, օրենսդիր  մարմնում, ՀՀԿ-ականները  ցուցադրեցին  իշխանության յուրացման  վառ  դրսևորում /Հ.Գ./: 

     ԱԺ  խոսնակի  և  փոխխոսնակի  պաշտոնները  զբաղեցնող  ՀՀԿ-ականները, խախտելով  սահմանադրական կարգը  /62  և  66-րդ  հոդվածներ/, տարաբնույթ  ճնշումներ  կիրառեցին  պատգամավորների  հանդեպ: Ավելին, Պառլամենտի  պաշտոնական ամբիոնն  օգտագործեցին  ՀՀԿ քարոզչության  համար:

    Ի դեպ, հիշյալ  ՀՀԿ-ականները, ոչ  միայն  զինվորական ծառայություն  չեն  անցել, այլև, պետական բարձր  պաշտոններ  են  զբաղեցնում  սահմանադրական կարգի, այդ  թվում, ԱԺ  կանոնակարգի  պահանջների /97-րդ հոդված/  կոպիտ  խախտումներով:

ԵԺԿ-ական  «խաղաղ  ժողովրդավարության» այս  դրսևորման առնչությամբ, այսօր  առաջարկել  ենք  Եվրոպայի  ժողովրդական կուսակցության  ղեկավար  Վիլֆրիդ Մարթենսին՝ ի  ցույց  դնել  այն  մարսելյան  առաջիկա  խորհրդաժողովում...

Գուցե  ԵԺԿ -  անդամ  կուսակցություննե՞րն  էլ  կիրառեն:

   Հայաստանի  Պառլամենտարիզմի  Կենտրոն   /ՀՊԱԿ

Հ.Գ. - http://mardik.am/am/news/2012/02/06/aj3-0602

«Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին»   կառավարության ներկայացրած օրինագծով առաջարկվում է, որ 3 միլիոն դրամից ավելի ձեռքբերումները պետք է լինեն թափանցիկ և կատարվեն բանկային համակարգի միջոցով։ Այն 51 կողմ, 0 դեմ, 10 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չընդունվեց:  ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նշեց, որ պատգամավորների  քվեարկության կոճակները չեն աշխատում և առաջարկեց վերաքվեարկություն կազմակերպել։

«Ժառանգություն» խմբակցության քարտուղարը վերաքվեարկությունը համարեց ճնշում ԱԺ պատգամավորների վրա։ Իսկ ԱԺ նախագահը օրինագիծը դրեց վերաքվեարկության, բայց երկրորդ անգամ էլ այն չընդունվեց` այս անգամ 54 կողմ, 0 դեմ, 7 ձեռնպահ ձայներով։  

   ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե օրինագիծն ուղղված էր կոռուպցիայի դեմ պայքարին և յուրաքանչյուր խմբակցություն ներկայացրեց իր դիրքորոշումը կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ։    Ըստ նրա` նախագծի քվեարկությամբ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը ցույց տվեց, որ օրենսդրական դաշտում պատրաստ է հակակոռուպցիոն միջոցառումներ իրականացնել և պայքարել կոռուպցիայի դեմ: «Յուրաքանչյուր խմբակցություն ներկայացրեց իր դիրքորոշումը կոռուպցիայի դեմ պայքարում»,-հայտարարեց ԱԺ փոխնախագահը և հավելեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը երկու ուղղություն ունի` օրենսդրական նախաձեռնության միջոցով և քաղաքական կամքի առկայությամբ, ինչն ունի իշխող ՀՀԿ-ն: «Ֆիքսենք մի բան, որ ՀՀԿ-ն գործով է պայքարում կոռուպցիայի դեմ»,-եզրափակեց Շարմազանովը:

Իսկ ԱԺ նախագահի խոսքերով`օրենքի նպատակը հակակոռուպցիոն էր, խոշոր կապիտալի հրապարակային շրջանառության ապահովումն էր, հարկերի հավաքագրումը, ստվերի դեմ պայքարը: «Յուրաքանչյուր քաղաքական ուժ, ով խոսում է ժողովրդի անունից, հարկերի հավաքման արդարությունից և այդ խնդիրներով վաղը ժողովրդի առջև կանգնելով կուրծք է ծեծելու, պետք է գործնականում ապացուցեր իր խոսքի և գործի նույնությունը»,-նշեց նա։   

Այս խորագրի վերջին նյութերը