Լրահոս

07.02.2012 16:19


Տ. Կարապետյան. «ՀՀԿ–ն չի ցանկանում՝ որևէ մեկը ռեսուրս ունենա»

Տ. Կարապետյան. «ՀՀԿ–ն չի ցանկանում՝ որևէ մեկը ռեսուրս ունենա»

Այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ԱԺ նիստին ԲՀԿ–ի չմասնակցելուն՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը նշել է, թե այս մասին խորհդարանական ուժերն իմացել են վաղ առավոտից:

–ԲՀԿ-ի քայլը չգիտեմ՝ բոյկոտ է, թե ինչ է, բայց ամեն ինչ նորմալ է. մենք քվեարկում ենք, և քվորումն էլ ապահովվում է,–ասել է նա: Բանախոսը չի համաձայնել ԲՀԿ խմբակցության այն տեսակետին, թե «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրինագծի ընդունմամբ հարստանում են բանկերը՝ ընդգծելով, որ դա ուղղակիորն կապված է կոռուպցիայի հետ:

Ասուլիսի մեկ այլ բանախոս, «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը ծիծաղելի է համարել այն, որ կոալիցիայի ակնհայտ փլուզումը խնդիր չէ իշխանության համար:

–Եթե ՀՀԿ-ն համարում է, որ կոալիցիայի փլուզումը խնդիր չէ, ապա ապացուցում է, որ միայն ՀՀԿ-ի իշխանությունն է հաստատված, և կոալիցիա չկա: Դա ձևական է: Պետք է իրերն իրենց անուններով կոչել: Այդ օրենքի ընդունմամբ՝ ՀՀԿ-ն ուզում է բոլոր ռեսուրսները վերցնել ԲՀԿ-ի ձեռքից։ ՀՀԿ–ն չի ցանկանում՝ որևէ մեկը ռեսուրս ունենա,–ասել է Տ. Կարապետյանը:

Այս խորագրի վերջին նյութերը