Լրահոս

07.02.2012 16:31


Նախկին ՕԵԿ–ական Գագիկ Բաղդասարյանը կհրաժարվի նաև պատգամավորական մանդատից

Նախկին ՕԵԿ–ական Գագիկ Բաղդասարյանը կհրաժարվի նաև պատգամավորական մանդատից

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշել է ԱԺ պատգամավոր Գագիկ Բաղդասարյանին հեռացնել «Օրինաց երկիր» կուսակցությունից:

Քիչ առաջ Գագիկ Բաղդասարյանը լրագրողներին ասել է, որ ոչ թե ՕԵԿ–ն է իրեն հեռացրել, այլ ինքն է լքել ՕԵԿ–ը և հրաժարվելու է նաև պատգամավորական մանդատից։

Նա նաև հաստատել է, որ ձեռնպահ է քվեարկել Կանխիկ գործառնությունների մասին օրինագիծին, որին չէր քվեարկել նաև ԲՀԿ–ն։

Գագիկ Բաղդասարյանի հետ հարցազրույցը կներկայացնենք ավելի ուշ։  

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը