«Ժառանգություն» կուսակցութուն. «Մենք կուզենայինք, որ Գագիկ Բաղդասարյանի նման մարդիկ մնան ԱԺ–ում»
ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Լարիսա Ալավերդյանն այսօր խորհրդարանում իր ելույթի ժամանակ անդրադարձել է Արցախի պատերազմի ազատամարտիկների սոցիալ–տնտեսական ոչ բարվոք վիճակին։ Մինչ ելույթն սկսելը, սակայն, Ալավերդյանը «Ժառանգություն» կուսակցության անունից շնորհակալություն է հայտնել արդեն նախկին ՕԵԿ–ական պատգամավոր Գագիկ Բաղդասարյանին նրա կատարած աշխատանքի համար ու ավելացրել.
–Մենք կուզենայինք, որ այդպիսի մարդիկ մնան Ազգային ժողովում։
Անցնելով իր բուն հայտարարությանը՝ Ալավերդյանը նշել է, որ դեռ շատ ազատամարտիկներ ու զինծառայողներ կան, ովքեր չեն ստացել համապատասխան պարգևներ, բայց մեծ ներդրում են ունեցել արցախյան հերոսամարտում։
–Սակայն պետք է փաստենք, որ այսօր թե՛ պարգևատրվածները, թե՛ մյուսներն ունեն բազմաթիվ և բազմաբնույթ խնդիրներ՝ սոցիալական, առողջական, աշխատանքի և այլն, որոնց հիմնական մասը մատնված է անուշադրության։
Ալավերդյանը նշել է, որ նշված խնդիրներով հնարավորին չափ զբաղվել և զբաղվում է պաշտպանության նախարարությունը, սակայն, ըստ պատգամավորի, այդ հարցերով պետք է զբաղվեն նաև այլ պետական մարմիններ։ Խնդիրների լուծման նպատակով պետք է մշակել միջոցառումների ծրագիր, որի իրականացումն իր հերթին պահանջում է ֆինանսներ։ Ալավերդյանն առաջարկել է ստեղծել հատուկ հիմնադրամ։

7or.am