Ի տարբերություն ժամանակակից ավտոմեքենաների, որոնց գինը գնալով ընկնում է՝ այնպիսի ավտոմեքենաների մասին, ինչպիսին «Ֆեռարին» է, նույնը չես կարող ասել: Այդպիսի հազվադեպ բոլիդներից մեկը` 1963թ. «Ֆեռարի 250 GTO»-ն, Մեծ Բրիտանիայում վաճառվել է ռեկորդային` 20,2 մլն ֆունտով (32 մլն դոլարով):
3 լիտրանոց շարժիչը ավտոմեքենային հնարավորություն է տալիս զարգացնել մինչև 280կմ/ժ արագություն: 1962-1964թթ. պատրաստվել է նման մակնիշի ընդամնեը 39 օրինակ: Ավտոմեքենայի նոր սեփականատիրոջ անունը չի հայտարարվում: Հայտնի է միայն, որ ավտոմեքենան գտնվում է Իսպանիայի ճանապարհին:
«Ֆեռարին» վաճառել են 32 միլիոն դոլարով