Լրահոս

07.02.2012 21:23


Բեռլուսկոնիի նկատմամբ հերթական դատական գործընթացը կսկսվի մարտի 15-ին

Բեռլուսկոնիի նկատմամբ հերթական դատական գործընթացը կսկսվի մարտի 15-ին

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, ում դեմ Միլանում շարունակվում են մի քանի դատական գործընթացներ, դատարանի դեմ կկանգնի գաղտնի տեղեկության բացահայտման մեղադրանքով: Այս մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները:

Ինչպես նշվում է Բեռլուսկոնիի դեմ դատը կսկսվի մարտի 15-ին:

Խոսքը 2005թ. իտալական «BNL» բանկին պատկանող «Unipol» ապահովագրական խմբի ձեռքբերման շուրջը ծավալված սկանդալի մասին է, որի մեջ են ներքաշված բարձր դիրք զբաղեցնող մի շարք պաշտոնյաներ և քաղաքական գործիչներ:

Հետաքննության տվյալներով` Բեռլուսկոնին կապ ունի իր ընտանիքին պատկանող միլանյան «Il Giornale» օրաթերթում հրապարակված «Unipol»-ի ղեկավարի և այդ ժամանակվա ձախ ընդդիմադիրների առաջնորդի միջև տեղի ունեցած հեռախոսային զրույցի հետ: Բեռլուսկոնին իր հերթին հերքել է այդ փաստը:

Այս խորագրի վերջին նյութերը