Լրահոս

07.02.2012 21:29


Ջանլուիջի Բուֆոնը գլխավորեց 21-րդ դարի լավագույն դարպասապահների ցանկը

Ջանլուիջի Բուֆոնը գլխավորեց 21-րդ դարի լավագույն դարպասապահների ցանկը

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) թարմացրել է 21-րդ դարի լավագույն դարպասապահների ցանկը, որը գլխավորում է Իտալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը:

IFFHS-ի վիճակագրությունը կազմվել է դարասկզբից անցկացվող քվեարկության արդյունքում: Բուֆոնը արժանացել է 199 միավորի, որը երկուսով ավելի է 2-րդ տեղը զբաղեցնող Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասից:

Լավագույն եռյակը եզրափակում է Չեխիայի ընտրանու և Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Պետեր Չեխը (154 մ.): 4-րդ և 5-րդ տեղերը զբաղեցնում են արդեն կարիերաներն ավարտած հոլանդացի Էդվին վան դեր Սարն ու գերմանացի Օլիվեր Կանը:

Այս խորագրի վերջին նյութերը