«Լրագրողները հասարակության հայելին են»,- սա ամենատարածված տեսակետն է, որ առկա է ողջ աշխարհում:
Սակայն հատնի է նաև, որ լրատվամիջոցները ոչ միայն ներկայացնում են, այլևձևավորում են հասարակական կարծիք: Այս վերջին հանգամանքը հատկապես տարածված է մեր տիպի երկրներում: Իսկ որ լրատվամիջոցների միջոցով իշխանությունը կարող է լուրջ խնդիրներ լուծել, ապացուցեցին ռուսները, երբ 1996-ին Ելցինի 4 տոկոսանոց վարկանիշը կես տարվա ընթացքում հասցրեցին մինչև 60 տոկոսի:
Լրատվամիջոցների դերը փոքր չէ նաև Հայաստանում: Հենց դրանով էր պայմանավորված այն հանգամանքը, որ իշխանությունը իր ձեռքն է վերցրել TV-ների ճնշող մեծամասնությունը: Սակայն Հայաստանը փոքր երկիր է և TV-ների այլընտրանքը հեշտությամբ կարող է դառնալ Ազատության հրապարակը: Իսկ հասարակական կարծիքի ձևավորման մեջ փոքր չէ նաև թերթերի, կայքերի և Ֆեյսբուքի դերը:
Այս վերջին հանգամանքը հաշվի առնելով` Բաղրամյան 26-ը չափից դուրս ակտիվ սկսեց աշխատել նաև այս ոլորտում: Եվ արդյունքում, պետք է խոստովանել, որ այսօրվա լրագրողների և վերլուծաբանների զգալի մասը «լավ է» տրամադրված Սերժ Սարգսյանի նկատմամբ: Այս ամենն ունի իր պատճառները:
Պատճառ առաջին
Լրագրողները համեմատելիս երեք նախագահներին` Սերժ Սարգսյանին համարում են առնվազն «չարյաց փոքրագույնը»:
Պատճառ երկրորդ
Սերժ Սարգսյանը, ի տարբերություն առաջին և երկրորդ նախագահների, «լավ է նայում» խմբագիրներին, վերլուծաբաններին, և այդ «լավ նայելը» կրում է «շարունակական» բնույթ:
Պատճառ երրորդ
Սերժ Սարգսյանը, ի տարբերություն 1-ին և 2-րդ նախագահների, «շփվող մարդ է» : Հաճախ «խաշի է» հրավիրում լրագրողներին, տարբեր տիպի թամաշաների է մասնակցում /հարսանիքներ, խնջույքներ և այլն/: Իսկ այս ամենը դուր է գալիս հատկապես հայ լրագրողներին:
Պատճառ չորրորդ
Սերժ Սարգսյանը, ի տարբերություն Տեր – Պետրոսյանի և Քոչարյանի, ինչպես հայտնի է, չունի «կայուն աշխարհայացք», տեսակետներ այս կամ այն երևույթների և անձերի վերաբերյալ: Իսկ մարդկային այս տեսակը մոտ է հայ լրագրողների և խմբագիրների զգալի մասին, որոնք նույնպես «շատ ճկուն են» նմանատիպ հարցերում:
Դա փոքր երկրին բնորոշ հատկություն է, որտեղ կարևորվում են ոչ այնքան գաղափարներն ու սկզբունքները, որքան մարդիկ` իրենց «գավառական պատկերացումներով»:
Պատճառ հինգերորդ
Վերջին 4 տարիների ընթացքում իշխանությունները ձախողվեցին թե ներքին, թե արտաքին քաղաքականությունում: Հայ – թուրքական սահմանն այդպես էլ չբացվեց: Փոխարենը Թուրքիան ամենուրեք խոսում է Ղարաբաղի մասին: Դիլիջանը ֆինանսական կենտրոն չդարձավ, իսկ Գյումրիում էլ տեխնոպարկերչկառուցվեցին: Փոխարենը Սերժ Սարգսյանը զգալիորեն կենտրոնացրեց երկրի ֆինանսական հոսքերը իր և իր ընտանիքի ձեռքում, որի արդյունքում`
- երկրում հազարավոր բիզնեսներ փակվեցին և կապիտալն էլ փախչում է Հայաստանից:
- Երկրում սրընթացորեն կրճատվում են աշխատատեղերը, իսկ մարդիկ, փողոցում հայտնվելով, հեռանում են երկրից` լրացնելով Տիգրան Սարգսյանի «Հայկական աշխարհի» շարքերը: Միայն պաշտոնական տվյալներով վերջին երկու տարիների ընթացքում երկրից հեռացել է ավելի քան 100 հազար մարդ: Եվ դա այն պայմաններում, երբ Հայաստանը գտնվում է Ադրբեջանի հետ «սառը պատերազմի» մեջ:
Եկել է իրերն իրենց անունով կոչելու ժամանակը: Իսկ վերը նշված փաստերը վկայում են այն մասին, որ երկիրըմեռնում է: Իսկ մեռնող երկրի նախագահը մտածում է իր իշխանության վերարտադրության մասին:
Ինչպե՞ս. կհարցնի շարքային ընթերցողը: Չէ՞ որ գործարարը, խանութպանը, գյուղացին, բանվորը, պետական ծառայողը, գտնվելով այս իրականության մեջ, չեն կարող աջակցել մեռնող երկրի նախագահին:
Եվ այստեղ է, որ Սերժ Սարգսյանին, բացի իր շուրջ հավաքված 1-2 մարդուց, անչափ կարևոր է նաև լրագրողների աջակցությունը: Քանզի, ի տարբերություն ժողովրդի, որը փախչում է սեփական երկրից, լրագրողների քանակը քիչ է, և նրանց «հեշտ է պահել»: Փոխարենը գործող նախագահը ակնկալում է լրագրողներից, որպեսզի վերջիններս էլ աջակցեն իրեն` «Կոտայքի մարզը Հայաստանին միացնելու»:
Պարզ է, որ երբ ողջ Հայաստանն «իր գրպանում լինի», Սերժ Սարգսյանն այլևս «լրագրող պահելու» խնդիր չի ունենա, ինչպես որ տղամարդը հասարակաց տուն գնալուց հետո մոռանում է նույնիսկ իրեն հաճույքներ նվիրողկնոջ անունը:
Քանի լրագրող է պահում իր մոտ այսօր Թուրքմենստանի, Ուզբեկստանի կամ Ադրբեջանի նախագահը` խիստ սահմանափակ թվով անձանց: Որովհետև ավարտված բռնապետական երկրում լրագրողները, որպես սոցիալական շերտ, անցանկալի խավ են ներկայացնում, որոնք, եթե բռնապետի «նոմենկլատուրայի շարքերում չեն», ապա պետք է հայտնվեն կամ բանտում, կամ էլ` երկրից դուրս:
Հարցրեք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներին, նրանք կասեն:
Քանի դեռ Սերժ Սարգսյանը չի հասցրել իր ամբողջական ռեժիմը հաստատել, նրան, դեռ ժամանակավորապես, լրագրողները «պետք են», որովհետև միմիայն նրանց միջոցով կարելի է «սևը սպիտակի տեղ անցկացնել»: Իսկ երկիրը փլած նախագահի համար այդ մարդիկ դառնում են նույնիսկ անփոխարինելի:
Մյուս կողմից, Սերժ Սարգսյանին պետք է նաև Վովան, ով պետք է «Կոտայքը Հայաստանին» միացնի:
Սակայն Հայկ Գևորգյանի դեպքից հետո գործող նախագահը հայտնվեց «շատ անհարմար վիճակի մեջ»: «Իր լրագրողները» բոլոր իրավունքներն ունեն` պահանջելու Վովայի հրաժարականը: Քանզի նրանք պատրաստ էին աջակցելու շեֆին «Կոտայքը», սակայն` ոչ «Հայկական ժամանակը» «Հայաստանին միացնելու»: Բա որ Վաղը Վովան ցանկանա «Հայաստանին միացնել» «խիստ ընդդիմադիր, բայց միևնուն ժամանակ շատ պատասխանատու» մի շարք թերթեր և կայքեր: Ո՞րն է այն երաշխիքը, որ Սերժ Սարգսյանը «իր լրագրողներին» «չի քցի»:
Ահա թե ինչու գործող նախագահը շտապ Վովային պետք է հրաժարական ուղարկի, որպեսզի չկորցնի երկրում իր վերջին հենարանը` «իր լրագրողներին»:
Սերժ Սարգսյանի վերջին հույսը լրագրողներն են

Արտակ Հակոբյան
zham.am