Լրահոս

08.02.2012 10:45


Հնդկաստանում միկրոավտոբուսի և բեռնատարի բախումից 26 մարդ է զոհվել

Հնդկաստանում միկրոավտոբուսի և բեռնատարի բախումից 26 մարդ է զոհվել

Առնվազն 26 մարդ է զոհվել երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը, երբ մարդկանցով ծանրաբեռնված միկրոավտոբուսը բախվել է բեռնատարի հետ։ Դեպքը տեղի է ունեցել Հնդկաստանի Ւտա–Պրադեշ նահանգում՝ Ագռա քաղաքից 120 կմ հեռավորության վրա։ Ավելի քան 10 ուղևոր վնասվածքներ է ստացել։

Ոստիկանության տվյալների համաձայն՝ միկրոավտոբուսի բոլոր 25 ուղևորները և վարորդը տեղում մահացել են։ Նրանք ուղևորվում էին հարսանեկան տոնակատարության։

Ինչպես հայտնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ» գործակալությունը, ավտոճանապարհային պատահարի պատճառները ճշտվում են։

Այս խորագրի վերջին նյութերը