Ձյան մաքրման աշխատանքներում օգտագործվել է շուրջ 190տ աղ և 440խմ ավազ
Մայրաքաղաքում տեղացած ձյան հետևանքները վերացնելու նպատակով փետրվարի 7– ի երեկոյան ժամը 19–ից սկսած և անցած գիշերվա ընթացքում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունների կողմից ձյան մաքրման աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների փողոցներում անխափան երթևեկություն ապահովելու ուղղությամբ: Մաքրման աշխատանքներում ընդհանուր առմամբ ներգրավվել է 163 միավոր հատուկ տեխնիկա։ Օգտագործվել է շուրջ 190տ աղ և 440խմ ավազ։ Աշխատանքներին ներգրավվել են նաև քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցների համապատասխան մեքենամեխանիզմները։Ձյան մաքրման աշխատանքները բոլոր վարչական շրջաններում շարունակվում են։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն