Էրդողանը քննադատել է Սիրիայի հարցում Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումը ՄԱԿ–ում
Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը երկրի խորհրդարանում հանդես գալով հայտարարությամբ՝ քննադատել է Ռուսաստանի ու Չինաստանի դիրքորոշումը Սիրիայի հարցում։ Մասնավորապես, Էրդողանին վրդովեցրել է ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում Սիրիայի վերաբերյալ բանաձևին ՌԴ ու ՉԺՀ–ի վետոն.
–Այն, ինչ տեղի ունեցավ ՄԱԿ–ում, «ֆիասկո» է ողջ քաղաքակիրթ աշխարհի համար,– հայտարարել է Էրդողանը։
Թուրքիայի վարչապետը նաև նշել է, որ ինքը պատրաստվում է տարածաշրջանային մակարդակով քննարկել այս խնդիրը այլ երկրների հետ ու հանդես գալ նոր նախաձեռնությամբ։