Լրահոս

12.05.2009 14:16


Ջավախքը՝ ինքնավար մա՞րզ

«Ջավախք» հյարենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ  Ախալքալաքում Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հասարակական կազմակերպությունների համատեղ  խորհրդի նախաձեռնությամբ ապրիլի 21-ին խորհրդաժողով է կայացել։ Ըստ Շիրակ Թորոսյանի՝ դրան մասնակցելու էին նաև Վրացական իշխանության և ընդդիմության ներկայացուցիչներ։ Սակայն ընդդիմությունը նախատեսել էր ակցիաներ իրականացնել և նրանք չեն մասնակցել։ Խորհրդաժողովի ժամանակ ընդունվել է բանաձև։

-Բանաձևի մեխը ես համարում եմ այն, որ իրենք պատկերացնում են Վրաստանի  միացյալ վարչատարածքային կառուցվածք՝ որպես դաշնային պետություն, և հայակական տարածքներն էլ միավորվեն մեկ վարչական միավորի մեջ։ Փաստորեն, խոսքը ինքնավարության մասին է,- ասել է Շիրակ Թորոսյանը։

Նա պնդում է, որ բանաձևի մասին տեղեկացրել են վրացական իշխանություններին, սակայն որևէ արձագանք դեռևս չկա։    

 

Այս խորագրի վերջին նյութերը