Լրահոս

12.05.2009 14:19


Եվրոպայի հայկական կազմակերպությունները պահանջում են հրապարակել «ճանապարհային քարտեզը»

Եվրոպայի հայկական կազմակերպությունները պահանջում են հրապարակել «ճանապարհային քարտեզը»

Ապրիլի 22-ին Թուրքիայի և Հայաստանի արած համատեղ հայտարարությունը «անօրինական և անբարոյական է և վկայոււմ է Հայաստանի արտաքին քաղաքականության տապալման մասին»։ Այս մասին մայիսի 12-ին հայտարարել են Եվրոպայի հայկական կազմակերպությունները։ Հայտարարության մեջ նշված է, որ ապրիլի 22-ին Հայաստանի, Թուրքիայի և Շվեյցարիայի ԱԳՆ համատեղ հայտարարությունը վկայում է այն մասին, որ հաշտեցման բանակցություններն ավարտված են և արդեն մշակված է համաձայնեցված փաստաթուղթ։ REGNUM-ի փոխանցմամբ, հայկական կազմակերպությունները հայտարարում են, որ ցեղասպանության օրվա նախաշեմին ընդունվել է փաստաթուղթ, որով Հայաստանը, փաստացի, ընդունել է Կարսի պայմանագրի, «1915թ.-ի դեպքերի» ուսումնասիրման հանձնաժողովի ստեղծման, Թուրքիայի խայտառակ նախապայմանները, ինչը հիասթափեցրել և անհանգստացրել է սփյուռքի կազմակերպություններին։ Հայտարարության հեղինակները գտնում են, որ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման քաղաքականությունը ձախողվեց։ «Հայաստանի իշխանություններն իրենց անկայուն և ստորացուցիչ քաղաքականությամբ զիջել են բոլոր դիրքերը և կանգնել են հզոր և կոպիտ հարևանի առջև։ Դա այն պայմաններում, երբ Հայաստանի դիրքերը թույլ էին տալիս նրան իր պայմանները թելադրել։ Ընդունելով Թուրքիայի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ հայկական կողմը, փաստացի, լուծել է բոլոր հարցերը՝ մնացել է ստորագրել խայտառակ պայմանագիրը։ Հայկական պետականությունը վտանգված է։ Հայաստանի իշխանությունների ապրիլի 22-ին կատարած քայլը անբարոյական և հակաօրինական է։ Թեկուզ միայն այն պատճառով, որ որոշումն ընդունվել է առանց Ազգային Ժողովում համապատասխան քննարկումների»,-ասված է հայտարարության մեջ։ Եվրոպայի Հայկական Ասսամբլեյան, Հայկական ազգային մշակութային կենտրոնը(Բերլին) և Նախաձեռնող խումբը պահանջում են հրապարակել «ճանապարհային քարտեզի» բովանդակությունը։

Այս խորագրի վերջին նյութերը