Լրահոս

08.02.2012 16:07


Վ. Վարդանյան. «2012–ին կբարելավվեն մոտ 1500 ընտանիքի բնակարանային պայմանները»

Վ. Վարդանյան. «2012–ին կբարելավվեն մոտ 1500 ընտանիքի բնակարանային պայմանները»

Հայաստանի քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանն այսօր խոսելով այս տարվա ծրագրերից՝ նշել է, որ նախարարության 2012թ. գերակա խնդիրներն են առնվազն հինգ քայլով Հայաստանի դիրքի բարձրացումը Համաշխարհային բանկի խմբի «Գործարարությամբ զբաղվելը» վարկանշային դասակարգման սանդղակում, աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց բնակարաններով ապահովումը, շենքերի և շինությունների անվտանգությանը, ինչպես նաև սեյսմակայունությանն ու էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումների իրականացումը:

Նախարարի խոսքերով՝ անօթևան մնացած 1800 ընտանիքների փաստաթղթային փաթեթներն ուսումնասիրելուց հետո այս տարվա ընթացքում կանխատեսվում է բարելավել մոտ 1500 ընտանիքի բնակարանային պայմանները։ Նա նաև հավելել է, որ շինարարական աշխատանքները շարունակվում են ըստ ժամանակացույցի։

Անդրադառնալով շենքերի սեյսմակայունության ավելացման խնդրին՝ Վ. Վարդանյանը նշել է, որ բազմաբնակարան շենքերի վերնահարկերում կառուցվելու են նոր կառույցներ, որոնք բավականին մեղմելու են սեյսմիկ վտանգը, ինչը գիտականորեն ապացուցված է:

Քաղաքաշինության նախարարը խոսել է նաև 2011թ. կատարած աշխատանքների մասին՝ նշելով, որ «Բնակարանային շինարարություն» ծախսային ծրագրի շնորհիվ անցնող տարում մարզերում շահագործման է հանձնվել մոտ 26 մլրդ դրամի բնակելի շինարարական օբյեկտ:

Այս խորագրի վերջին նյութերը