Լրահոս

08.02.2012 16:25


Հաղթանակ զբոսայգում «Նոյյան տապանի» կառուցման հարցում քաղաքաշինության նախարարությունը դեռևս որոշում չունի

Հաղթանակ զբոսայգում «Նոյյան տապանի» կառուցման հարցում քաղաքաշինության նախարարությունը դեռևս որոշում չունի

ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է մի խումբ մտավորականների, գիտնականների առաջարկին՝ Երևանի «Հաղթանակ» զբոսայգու բարձունքում գտնվող անմշակ, չօգտագործվող հողատարածքում՝ Արարատ լեռան դիմաց, կառուցել «Նոյյան տապան» պատմամշակութային գիտակրթական համալիր:

–Հաղթանակ զբոսայգում «Նոյյան տապանի» կառուցման հարցում հստակ որոշում չկա: Եթե որոշվի, որ կառուցվելու է, ապա մինչ աշխատանքները կկազմվեն նախագծանախահաշվարկային փաստաթղթեր,–նշել է նախարարը:

Նա նաև հավելել է, որ այդ տարածքը գտնվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ, հետևաբար, քաղաքապետարանը պետք է որոշում կայացնի:

Այս խորագրի վերջին նյութերը