ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը հարց է բարձրացրել, թե Սևանա լճի ավազանում վերամշակումներ իրականացնելու համար «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ՍՊԸ–ին տրամադրված արտոնագիրը որքանով է եղել օրենքի սահմաններում։
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հարցին ի պատասխան՝ նշել է, որ Սևանի մասին օրենքի 6–րդ հոդվածն արգելում է Սևանա լճի ջրահավաք ավազանում վերամշակման գործարան ունենալ։ Նա ասել է, որ նախկինում ստացված արտանագրով իրականացնում էին ջարդող տեսակավորում, և օրենքի խախտում չի եղել։ Ա. Հարությունյանի խոսքով՝ հաշվի առնելով այն բողոքները, թե Սևանա լճի ավազանում վերամշակում են իրականացնում, իրենք ստեղծել են համապատասխան աշխատանքային խումբ, որը պարզելու է՝ արդյոք այնտեղ կատարվող աշխատանքները համապատասխանո՞ւմ են օրենքի դրույթներին։ Նախարարը հավելել է, որ եթե այդ խումբը վերամշակման գործառույթների հետ կապված որոշակի խախտումներ հայտնաբերի, իրենք փորձագիտական աշխատանքներ կիրականացնեն։
Լարիսա Ալավերդյան. «Որքանո՞վ է օրինական…»

7or.am