Վարչապետ. «Հայաստանը կօգտագործի բոլոր հնարավոր միջոցները սիրիահայ համայնքին աջակցելու համար»
ԱԺ ՀՅԴ խմբակցության նախագահ Վահան Հովհաննիսյանը, խոսելով Սիրիայում տեղի ունեցող արյունալի իրադարձությունների մասին, անհանգստացել է հայկական համայնքի ճակատագրի համար։ Նա հարցրել է կառավարությանը, թե կա՞ արդյոք որևէ մարդասիրական ծրագիր՝ իրավիճակի կտրուկ վատթարացման դեպքում օգնության ձեռք մեկնելու սիրիահայ համայնքին։
Ի պատասխան՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ այդ հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, և իրենք ամենօրյա դիտարկման տակ են պահում այն։ Նա հավաստիացրել է, որ Հայաստանը կօգտագործի բոլոր հնարավոր միջոցները այս հարցում սիրիահայ համայնքին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։
Վահան Հովհաննիսյանը, արձագանքելով վարչապետի պատասխանին, հարցրել է, թե Հայաստանում նրանց վերաբնակեցման համար կա՞ մշակված ծրագիր։ Վարչապետը պատասխանել է, որ իրենք դիվանագետների միջոցով ազդակներ են ստանում սիրիահայ համայնքի նախապատվությունների մասին։ Տ. Սարգսյանի խոսքերով՝ իրենք անելու են հնարավորը, որպեսզի իրադարձությունների վատագույն զարգացման դեպքում սիրիահայերը նախապատվություն տան սեփական հայրենիք վերադառնալուն։

7or.am