Այսօր խորհրդարանում մի ուշագրավ օրինագիծ է ներկայացվել՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին»։ Օրինագիծը սահմանում է, թե արտակարգ դրության ժամանակ երբ կարող են օգտագործվել պաշտպանության ուժերը:
Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել է, որ բանակն արտակարգ դրության ժամանակ կարող է օգտագործվել միայն այն դեպքում, երբ ոստիկանությունն ու ազգային անվտանգության զորքերն ի զորու չեն իրենց առջև դրված խնդիրները լուծել:
Հետաքրքրական է, թե ինչու ընտրություններից առաջ իշխանությանը պետք եկավ նման օրինագծի ընդունում, և ինչու է բանակը խաղի մեջ մտցվում, երբ դա ակնհայտորեն հակասահմանադրական է։
Ուշադրությո՛ւն դարձրեք. օրենքի նախագծով չի սահմանվել, թե երբ է, օրինակ, պարզ դառնալու, որ ոստիկանության և ազգային անվտանգության զորքերն ի զորու չեն իրենց առջև դրված խնդիրները լուծել, և ամենակարևորը. այդ ի՞նչ են կանխատեսել «բարեշրջիչները» ԱԺ ընտրությունների նախաշեմին, որ շտապել են օրենքով նախապես ապահովագրել իրենց և բանակը քաղաքականացնելուն ուղղված քայլ ձեռնարկել։
ԱԺ–ում քննարկման ներկայացված օրենքի այս նախագիծը թույլ է տալիս ենթադրելու, որ Սերժ Սարգսյանի թիմը պատրաստվում է հետընտրական գործընթացներին, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ փորձ է արվելու անցկացնել ոչ թե աննախադեպ լավ, այլ աննախադեպ կեղծիքներով ընտրություններ։
Դատելով ամենից՝ Սերժ Սարգսյանի պատկերացրած «լավ ընտրությունները» հետևյալն են՝ տեղի են ունենում տոտալ կեղծիքներ, բայց սերժատու լրատվամիջոցները, այդ թվում՝ ընդդիմադիրի համարում ունեցողները, ներկայացնում են հակառակ պատկեր։ Եթե ընդվզում լինի (իրենք շատ լավ հասկանում են, որ ընդվզում լինելու է այդ դեպքում), ապա գործի է անցնելու ոչ միայն ոստիկանությունը, ազգային անվտանգությունը, այլ նաև բանակը։
Փաստորեն, Սերժ Սարգսյանը 2008–ի մարտի 1–ի շնորհիվ նախագահ դառնալուց հետո յուրօրինակ եզրահանգման է եկել։ Եթե մինչև այժմ խոսվում էր այն մասին, որ նախագահական ընտրությունների ժամանակ բանակն անօրինական է միջամտել քաղաքական գործընթացներին, ապա Սերժ Սարգսյանն «էս գլխից» ապահովում է բանակի հետընտրական միջամտության «օրինական» հիմքերը։ Այսինքն, Սերժի հույսն իր փեսայի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները և ուժայիններն են. առաջինները պետք է խեղաթյուրեն իրականությունը և ֆոն ստեղծեն ընտրակեղծիքների համար, իսկ երկրորդները պետք է ուժով պահեն կեղծիքներով ամրագրված արդյունքները։ Թե ինչ կստացվի այս ամենից՝ շուտով պարզ կդառնա։
Մեզ մնում է միայն հիշեցնել, որ բանակի և ծախու գրչակների վրա հույս դրել էր նաև Լիբիայի նախկին ղեկավար Քադաֆին, բայց նա իր քաղաքական կարիերան ավարտեց փողոցում. շատ սահմռկեցուցիչ տեսարան էր։ Չէինք ուզենա, որ մեզանում էլ նման բաներ լինեն։ Սերժը հեչ, Հայաստանն է պետք ցնցումներից զերծ պահել։
Իշխանությունը պատրաստվում է նո՞ր մարտի 1–ի

Կարեն Հակոբջանյան