Լրահոս

08.02.2012 18:37


Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է Իսրայելի ԱԳ նախարարին

Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է Իսրայելի ԱԳ նախարարին

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանի հայտարարությանը, թե Հոլոքոստ տերմինը կիրառելի չէ Հայոց ցեղասպանության մասով:

«Նախ եւ առաջ, որեւէ մեկը Հոլոքոստ տերմինը չի կիրառում Հայոց ցեղասպանությունը բնութագրելու համար:

Հայոց Ցեղասպանությունը բնութագրվում է գենոցիդ տերմինով: Եւ ոչ միայն այն պատճառով, որ տասնյակ երկրների եւ միջազգային կազմակերպություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Երբ Ռաֆայել Լեմկինը առաջին անգամ առաջարկեց գենոցիդ տերմինը՝  նա հիմնվում էր հենց Հայոց մեծ եղեռնի օրինակի վրա: Հետագայում այդ տերմինը սկսվեց կիրառվել տարբեր միջազգային ատյանների կողմից տարբեր միջազգային փաստաթղթերում:

Կցանկանայի նաեւ հիշեցնել, որ Երուսաղեմի Հոլոքոստի եւ Ցեղասպանության ինստիտուտի տնօրեն Իսրաել Չառնին ասել է, որ Իսրայելը պետք է վերջ դնի իր բառախաղին և վերջապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Չարնին ինչ-որ քաղաքական հաշվարկներով չի առաջնորդվում, երբ այդպիսին է բան է ասում: Իսրայելում բոլորն էլ լավ գիտակցում են,  որ Չարնին լավ գիտի, թե ինչ է նշանակում  Հոլոքստ եւ Ցեղասպանություն»,–ասել է Նալբանդյանը:

Այս խորագրի վերջին նյութերը