Լրահոս

08.02.2012 18:46


Տիգրան Սարգսյանն անդրադարձել է ՀՀԿ ցուցակին

Տիգրան Սարգսյանն անդրադարձել է ՀՀԿ ցուցակին

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանելով հարցին՝ ո՞վ է գլխավորելու ՀՀԿ  ցուցակը՝ ասել է, որ իրականում չափազանց կարևոր է, թե կուսակցությունն ինչ գաղափարներով է գնալու ընտրություններին։

–Թե ով կլինի առաջինը կամ երկրորդը ցուցակում, ես անձամբ, անկեղծ ասած, չեմ կարող ասել,–նշեել է նա։

«7օր»–ի հարցին՝ իսկ ինքն անձամբ կցանկանա՞ր գլխավորել և ի՞նչ անձնական կարծիք ունի ցուցակ գլխավորելու վերաբերյալ՝ Տիգրան Սարգսյանը արձագանքել է.

–Իսկ ձեզ ինչո՞ւ է հետաքրքրում իմ անձնական դիրքորոշումը։

Տիգրան Սարգսյանը նաև նշել է, որ ՀՀԿ ցուցակում չեն լինելու ձեռներեցությամբ զբաղվող մարդիկ։

–Դա հստակ է և դրա մասին նաև հայտարարել է հանրապետության նախագահը,–ասել է նա։

Իսկ, թե մեծամասնականում ՀՀԿ–ն պաշտպանելո՞ւ է գործարարներին, նա ընդծել է՝ այդ հարցի պատասխանը տալու համար դեռ վաղաժամ է։

–Մենք դեռ չգիտենք, թե որ տարածքում ով է առաջադրվելու։ Դա ոչ միայն ՀՀԿ–ի ցանկությունը պետք է լինի, այլ ՀՀ քաղաքացիների, և նրանք օրենքի շրջանակում կարող են առաջադրվել, դրա համար դեռ վաղաժամ է քաղաքական գնահատականներ տալ այդ հարցերին։ Այդ հարցին կանդրադառնանք այն ժամանակ, երբ պարզ կլինի, թե որտեղ ով է առաջադրվելու,–ընդգծել է նա

Ինչ վերաբերում է ցուցակում իր քվոտաներ ունենալուն, Տիգրան Սարգսյանը նշել է, թե ինքը քվոտաներ չունի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը