ՀՀ վարչապետ.««Արտակարգ դրության» մասին օրինագիծը լավ կլինի մինչև ընտրություններ լինի»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանելով «7օր»–ի այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ հենց այս պահին է կառավարությունը «Արտակարգ դրության մասին» օրինագիծը, որով կարգավորվում է բանակի մասնակցության հարցը հասարակական կարգի պահպանության գործում, ասել է, թե այդ օրինագծի վրա երկար է աշխատել։
–Միջազգային էքսպերտների հետ էլ ենք աշախատել և արդարադատության նախարարն էլ ներկյացրեց, թե ինչպիսի դիտողություններ են եղել, որ օրենքը շտկվի։ Պետք է հաշվի առնվի նախորդ տարիների ձեռք բերած փորձը, թերությունները պետք է շտկվեն և ցանկալի է, որ մինչև ընտրությունները շտկվի։ Նաև դրվի այն հարցերը, որ մտահոգել են մեր հանրությանն ու մասնագետներին։ Եթե ակնհայտ էր, որ կան թերություններ, որոնց վրա մատնանշում էին մեր քաղաքացիներն ու միջազգային փորձագետները,–ասել է նա։
Հարցին, թե ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը մատնանշելով սահմանադրության դրույթը նշել է, թե օրինագիծը հակասահմադրակն է՝ ինչ կասի այդ մասին՝ Տիգրան Սարգսյանն ասել է, թե դա իրավաբանական հարց է և երկրար քննարկման կարիք ունի։

7or.am