Լրահոս

08.02.2012 19:22


Իրանական հեռուստաալիք. «Վաշինգթոնը Թուրքիային կհանձնարարի զորքերը մտցնել Սիրիա»

Իրանական հեռուստաալիք. «Վաշինգթոնը Թուրքիային կհանձնարարի զորքերը մտցնել Սիրիա»

Իրանական «Press TV» հեռուստաալիքը «բացահայտել» է Սիրիա հնարավոր ներխուժման պլանի մանրամասները:

Վկայակոչելով իր լավատեղյակ աղբյուրները` հեռուստաալիքը հայտնել է, որ «պլանի որոշ մասերը, մասնավորապես, սիրիական ընդդիմությանը Թուրքիայի տարածքում գրասենյակների տրամադրումն արդեն իրականացվել է»:

Աղբյուրի փոխանցմամբ` հետագայում «Վաշինգթոնը Թուրքիային կհանձնարարի զորքերը մտցնել Սիրիա, որպեսզի ներքին հակամարտություն հրահրի և քաղաքացիական պատերազմ սադրի` քաղաքացիական բնակչությանն ու ընդդիմությանը զենք մատակարարելով»:

Ըստ այդմ, Իսրայելը նույնպես խաղի մեջ կմտնի և Սիրիայի դեմ ռազմական գործողություններ սկսելու պատրաստակամություն կհայտնի:

Այս խորագրի վերջին նյութերը