Ռուս միլիարդատեր, նախագահի թեկնածու Միխայիլ Պրոխորովը խոստացել է, նախագահ դառնալու դեպքում, Ռուսաստանի Լիբերալ–դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու համար թատրոն հիմնել:
«Ժիրինովսկիու հետ բանավեճերից առաջ լավ կլինի կրկեսի արտիստների կամ Խազանովի (դերասան Գենադի Խազանովը) հետ «փորձեր անցկացենել»: Նա փայլուն դերասան է: Նախագահ դառնալու դեպքում ես անձամբ իմ անձնական միջոցներով նրա համար թատրոն եմ բացելու` մեկ դերասանի թատրոն, և անձամբ որևէ ներկայացում բաց չեմ թողնելու»:
Նշենք, որ Ժիրինովսկին հայտնի է քաղաքական, հասարակական գործիչների մասին սուր քննադատությամբ և արտասովոր քաղաքական առաջարկներով:
Հիշեցնենք, որ մարտի 4–ին Ռուսաստանում կայանալիք ընտրություններում նախագահ դառնալու համար Պրոխորովը պայքարելու է Ռուսաստանի գործող վարչապետ Վլադիմիր Պուտինի (առաջադրվել է իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցության կողմից), Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովի, «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովի, Ռուսաստանի Լիբերալ–դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վադիմիր Ժիրինովսկու հետ։
Պրոխորովը հատուկ Ժիրինովսկու համար թատրոն կհիմնի