Լրահոս

09.02.2012 08:55


ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունըտեղեկացնում է, որ փետրվարի 9-իժամը 08.30-ի դրությամբ ՀՀտարածքում միջպետական,հանրապետական նշանակությանավտոճանապարհներն ուլեռնանցքները հիմնականումանցանելի են: Որոշճանապարհահատվածներումտեղ-տեղ առկա է մերկասառույց ևտեսանելիության վատթարացում: 

Ձնաբքի և վատ տեսանելիությանպատճառով փակ են Գեղարքունիքիմարզում` Սելիմի լեռնանցքը (Մադինա գյուղից սկսած), Տավուշի մարզում`Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:

 

Դժվարանցանելի է Արագածոտնի մարզի միջհամայնքային և Գյումրի-Բավրաավտոճանապարհները: 

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

 

***

Վրաստանի Հանրպետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն ժամը 17.00-ի դրությամբ առատ ձյան տեղումների պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա)-Լարսի հատվածում երթևեկությունը արգելված է տրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Կիսատրեյլերների և այլ մեքենաների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում: Երթևեկությունը բաց է 2 տանող կամրջակներով մեքենաների համար:

Այս խորագրի վերջին նյութերը